Ուրբաթ, 26.04.2024, 15:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրավիրվել է XIII Եվրասիական հեռուստաֆորումին
18:34
Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրավիրվել է XIII Եվրասիական հեռուստաֆորումին
Ոսկե ծիրան
Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Ռուզինը Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրավիրել է XIII Եվրասիական հեռուստաֆորումին: «Կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր կլինի, եթե ձեր փառատոնը ներկայանա Մոսկվայում ողջ Եվրասիական պրոֆեսիոնալ մեդիահանրությանը»,- ասել է Ռուզինը: Նման առաջարկով Ռուզինը հանդես է եկել Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև հեռուստակամրջի ընթացքում` նվիրված հերթական XIII Եվրասիական հեռուստաֆորումին:

Իր հերթին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարել է, որ կինոփառատոնի կազմակերպիչները կապվելու են Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի հետ` հետագա քայլերը քննարկելու համար:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի եւ երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով: Փառատնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74420/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 701 | Ավելացրեց: admin | Տեգեր: Եվրասիական հեռուստաֆորում, «Ոսկե ծիրան» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0