Երեքշաբթի, 23.04.2024, 11:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Երևանի քաղաքապետը հանդիպել է Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին
18:45
Երևանի քաղաքապետը հանդիպել է Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին
Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին։

Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Հռոմի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին՝ ցուցաբերած պատրաստակամության և այն առաքելության համար, որ կիրականացվի Արցախում։

Ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն հրաշալի սկիզբ է և պետք է շարունակություն ունենա Երևանում։ Քաղաքապետն առաջարկել է նմանատիպ միջոցառում անցկացնել նաև Երևանում և ստեղծված քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում։ Նշելով աշխարհում Իտալական արվեստի մեծ համբավի և այդ արվեստի լավագույն ավանդույթները Հայաստանում կիրառելու պահանջարկը, քաղաքապետն առաջարկել է իտալացի մասնագետների ներգրավմամբ Երևանում գեղարվեստի և դիզայնի դպրոց հիմնել։

Ողջունելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունները, իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ինչպես այս առաջարկները, այնպես էլ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և գնահատելով քաղաքապետի վերաբերմունքը՝ հյուրերը նշել են, որ արվեստի բնագավառում ճիշտ մոտեցումներն ու նախաձեռնությունները շատ դռներ կարող են բացել։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26715.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0