Շաբաթ, 20.04.2024, 12:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ
18:41
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ
 Երևանի Ռուսական արվեստի թանգարան
Օգոստոսի 10-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցին: Համերգի ժամանակ հանդիսավոր կերպով կնվիրաբերվեն Loree ֆիրմային երկու հոբոյները, որոնք նվիրել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Նոդելը: Բացի գործիքներից, կհանձնվի նաև երգչուհի Աննա Սամուիլի նվիրաբերած գումարը: Համերգին մասնակցելու են Ռուսաստանից տավիղահար Վալենտինա Բորիսովան, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, դաշնակահարուհի Աննա Գրիշինան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Տիգրան Գևորգյանը, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, ջութակահարուհի Ջեմմա Աբրահամյանը, ալտահարուհի Յանա Դարյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:

Բարեգործական համերգին հնչելու են Ս. Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Վ. Վայների և Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ողջ ընթացքում կկատարվի հանգանակություն:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75318/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 948 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևանի Ռուսական արվեստի թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0