Հինգշաբթի, 25.04.2024, 18:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Երևանում բացվեց Էջմիածնի նոր գրատունը
15:59
Երևանում բացվեց Էջմիածնի նոր գրատունը
Երևանում բացվեց Էջմիածնի նոր գրատունը
Հուլիսի 29-ին, Երևանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատան բացման արարողությունը՝ հանդիսապետությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:

Մինչ արարողությունը ներկաներին ողջունեց գրատան տնօրեն Կարեն Հակոբյանը՝ ուրախություն հայտնելով կարևոր այս ծրագիրը կյանքի կոչելու առիթով և վստահեցնելով, որ գրատունը հոգևոր գրականության մատակարարմամբ մեծ ծառայություն կբերի հայ ժողովրդին:

Այնուհետև կատարվեց օրհնության արարողությունը, որի ավարտին Անուշավան Սրբազանը շնորհավորեց ամենքին գրատան բացման առիթով: Սրբազանն իր խոսքում մասնավորաբար նշեց. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանում բացվեց լուսավոր մի կենտրոն՝ գրքերի աշխարհ: Դժբախտաբար ժամանակի ընթացքում մեր հասարակության մեջ նվազել է ընթերցանությունը, գրատները վերածվել են այլ հաստատությունների: Նորին Սրբությունը, կարևորելով ընթերցանությունն ու գիտելիքը, ցանկացավ, որ բացվի այս գրատունը, որպեսզի հայորդիները հնարավորություն ունենան ծանոթանալ մեր ժողովրդի և Եկեղեցու պատմությանը, հոգևոր գրականությանն ու Եկեղեցու դավանաբանությանը»: Սրբազանը նաև ընդգծեց հոգևոր-կրոնական գրականության ընթերցանության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս գրատունն իր ծառայությամբ ևս մեկ խարիսխ պիտի դառնա՝ ետ պահելու ժողովրդին ամեն տեսակ մոլորությունից:

Այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ղևոնդ քահանա Մաիլյանը: «Գիրքը սրբություն է, որը կյանք է տալիս մարդուն, ազնվացնում ու կրթում է նրա հոգին, միտքն ու սիրտը: Հայ գիրքը հայ մարդու պատիվն է», - նշեց Տաթև Սրբազանը, իսկ Տ. Ղևոնդ քահանան անդրադարձավ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի լայնածավալ գործունեությանը՝ նշելով որ միայն վերջին հինգ տարիներին բաժինը հրատարակել է շուրջ երկու հարյուր միավոր պատմական, հայագիտական, եկեղեցագիտական, աստվածաբանական, մեկնողական, կրոնական-գեղարվեստական գրականություն:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի գրողների միության անդամներ և գիտության ու մշակույթի գործիչներ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28286.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 836 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտվողներ: 0