Ուրբաթ, 26.04.2024, 04:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Երևանում բացվելու է Գայանե Խաչատուրյանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես
13:33
Երևանում բացվելու է Գայանե Խաչատուրյանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես
Շմավոն Գրիգորյանը եւ Սիլվիա Բաումանը
Հուլիսի 1-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է վրացահայ հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թանգարանի աշխատողներից մեկը, ցուցահանդեսը ներկայացնելու է նկարչուհու մասին պատմող լուսանկարներ, որոնք տարբեր լուսանկարիչների աշխատանքներ են: Բացի դրանից, ցուցահանդեսին կներկայացվեն Խաչատուրյանի մի քանի գրաֆիկական աշխատանքներ:

Գայանե Լևոնի Խաչատրյանը (1942-2009) թթ. ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին իր ողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Այժմ նրա կտավները վաճառվում են 30.000 ԱՄՆ դոլարից ոչ պակաս:

Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ի մայիսի 1-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում Հայ գրողների և հասարակական գործիչների` Խոջիվանքի պանթեոնում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73533/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0