Շաբաթ, 20.04.2024, 06:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Երևանում համերգով նշեցին Փախստականների համաշխարհային օրը
21:40
Երևանում համերգով նշեցին Փախստականների համաշխարհային օրը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում կայացավ համերգ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեն, իսկ բացման խոսքով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանն իր ելույթի ժամանակ շեշտեց Ֆրիտյոֆ Նանսենի մեծ դերը հայ փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում, շեշտելով, որ այս տարի, նրա 150-ամյակը պատշաճ մակարդակով է նշվելու Հայաստանում:
Միջոցառմանը ելույթ ունեցավ «Ազգային պատկերասրահ» փառատոնի նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Թալալյան), հնչեցին հայ և արտասահմանցի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ելույթ ունեցան իրաքահայ և ադրբեջանահայ 2 փախստականներ, ովքեր պատմեցին Հայաստանում հայտնվելու իրենց պատմությունը և հետագա կյանքը: Նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան սոպրանո երգչուհիներ Նինա Մինասյանը և Ռիմա Խաչատրյանը, տենոր Պերճ Քարազյանը, քանոնահար Նարեկ Գազազյանը և սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվեստի գործիչներ, փախստականներ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/72975/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 773 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Maryellen   (14.10.2012 09:28) [Նյութ]
That's relaly thinking at an impressive level

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0