Հինգշաբթի, 28.03.2024, 17:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Երևանում կբացվի իտալահայ քանդակագործի ցուցահանդեսը
14:53
Երևանում կբացվի իտալահայ քանդակագործի ցուցահանդեսը
 Սևակ Գրիգորյան
«Բյուրոկրատ» գրախանութում հուլիսի 8-ին կբացվի իտալահայ քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Իտալիայի Մեդալի ասոցացիայի անդամ Սևակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» ցուցահանդեսը։

Ըստ արվեստագետի՝ սա գրաֆիկայի տեսակ է, ոճ՝ մի շարք մանր աշխատանքներից հավաքվում է մեկ մեծ կտավի աշխատանք։ «Սկզբնական աշխատանքներից կատարվում են ավելի մեծ աշխատանքներ։ Էսօր իմ համար ավելի հետաքրքիր է աշխատել՝ բացահայտելով մի թեմա։ Այդ թեման զարգացնել և ամբողջապես ներկայացնել այն՝ խնդրի հարուցումից մինչև լուծում։ Այս ցուցահանդեսը կրում է տարբեր թեմաներ։ Սա կարող է դառնալ մեծ պրոյեկտ, նույնիսկ ֆիլմ նկարել, ուր քանդակները կդառնան դերասաններ»,- ասաց նա։

Քանդակագործը ցանկանում է, որ այս աշխատանքը դառնա համատեղ՝ մի քանի արվեստագետներ միասին աշխատեն նույն գաղափարը հանրությանը ներկայացնելու համար, քանի որ արվեստի տարբեր միջոցների զուգադրմամբ ասելիքն առավել հասկանելի է դառնում։ «Տարբեր լեզուներով՝ ֆիլմ, քանդակ և այլն, նպատակին հասնելու համար շատ ավելի հետաքրքիր կլինի»,- նշեց նա։

Արվեստագետը պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացվելու է երեխաներին նվիրված շարք, որն ունի «եղեռնի բացահայտման նպատակ»։

Գրախանութի արտ–տնօրեն Արմինե Շահբազյանը նշեց, որ ցուցահանդեսը ներկայացված կլինի մինչև օգոստոսի 31-ը, ժամը 11:00-20:00-ը, մուտքը կլինի ազատ։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/06/exhibition/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 701 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Բյուրոկրատ» գրախանութ, Սևակ Գրիգորյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0