Ուրբաթ, 19.04.2024, 06:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Երևանում կկայանան կոմպոզիտոր Յ. Յակուլովի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները
22:11
Երևանում կկայանան կոմպոզիտոր Յ. Յակուլովի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները
Յակով Յակուլով
Հունիսի 26-ին Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը կեզրափակի իր աշխատանքը Առնո Բաբաջանյան համերգասրահում փառատոնի հատուկ հյուր` կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Յակով Յակուլովի (ԱՄՆ) հեղինակային համերգով:

Համերգին կայանալու են Յակուլովի «Sonata brevis»-ի և «Նարեկ» թավջութակի և դաշնամուրի համար սյուիտի համաշխարհային և «Chant» N3 ալտի և թավջութակի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերաները: Բացի դրանից, համերգին կհնչեն նաևԿոնցերտ N2 ալտի, կլավեսինի, դաշնամուրի և լարայինների համար և «Musica leggiera & Musica Eroica» թավջութակի, դաշնամուրի և լարայինների համար գրած ստեղծագործությունները:

Համերգին մասնակցելու են ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, կլավեսինահար Լուսինե Հակոբյանը և Փառատոնի Կամերային նվագախումբը (դիրիժորներ` Արամ Թալալյան և Յակով Յակուլով):

Փառատոնը, որ սկսել է հունիսի 7-ին, նպատակ ունի զարգացնել ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտ և թավջութակ գործիքների հանդեպ հետաքրքրությունը, այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` գործընթացում ներգրավելով հայ ժամանակակից կոմպոզիտորներին: Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որոնց իրենց մասնակցությունը բերեցին և դեռ կբերեն մոտ շուրջ 30 երաժիշտներ. երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը: Փառատոնը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73180/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 670 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0