Հինգշաբթի, 25.04.2024, 21:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը
02:14
Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը
ցուցահանդես
Հայաստանն ու Լեհաստանը մտադիր են ակտիվորեն համագործակցել մշակությաին ոլորտում, այստեղ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ: Ինչպես հուլիսի 28-ին Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, երկկողմ համագործակցության շրջանակներում Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը:

Լեհաստանի նախագահն ընդգծեց հայ մշակույթի գրավչությունը, որն այժմ էլ ներկա է Լեհաստանում, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները նրա կրողներն են հանդիսանում: «Աքսենտովիչն այն ստեղծագործողն էր, որ միշտ շեշտում էր իր կապը Հայաստանի հետ»,-ասել է նա:

Թեոդոր Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարների հեղինակ և գուցուլների կյանքին անդրադարձած նկարիչ: Աքսենտովիչը ծնվել է 1859թ. մայիսի 13-ին Բրաշի լեհական քաղաքում, հայկական ընտանիքում: 1879-1882թթ. նա սովորել է Մյունխենի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, 1897թ. հիմնել է կանանց կոնսերվատորիա: 1910թ. դարձել է Ակադեմիայի ռեկտոր, իսկ 1928թ. նա հանդիսանում է Zachеta ընկերության պատվավոր անդամը: Աքսենտովիչը մահացել է 1938թ. օգոստոսի 26-ին Կրակովում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75130/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 735 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես, Թեոդոր Աքսենտովիչ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0