Հինգշաբթի, 28.03.2024, 21:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 4 » Երևանում օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music ռոք փառատոն
13:17
Երևանում օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music ռոք փառատոն
 Yerevan summer music ռոք փառատոն
Օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music festival-ը, որին կմասնակցի 11 խումբ Հայաստանից, Վրաստանից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից: Յուրաքանչյուր խումբ հանդես կգա 40-45 րոպեանոց համերգային ծրագրով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Dogma ռոք խմբի բաս կիթառահար, խմբի պրոդյուսեր, «Վիբրոգրաֆուս» (VGS) ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը:

«Ամբողջ աշխարհում հունիսից մինչև օգոստոսի վերջը սկսվում է փառատոնային շրջան: Քաղաքակիրթ աշխարհում դա մի մշակույթ է, երբ մարդիկ և՛ ընտանիքներով, և՛ առանձին գնում են են համերգների: Ցանկանում ենք, որ Երևանն էլ դառնա մի այդպիսի վայր»,- նշեց Վ.Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ լինելու է «տեխնիկապես ուժեղ, ֆանտաստիկ, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան համերգ: Կարող եք համարել, որ նայելու եք 11 համերգ՝ միասին վերցրած»,- հավելեց երաժիշտը:

Հայաստանյան խմբերից ռոք փառատոնին կմասնակցեն Dogma, Beautified Project, V.O.X, «Շարակ» խմբերը:

Փառատոնը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և «Վիբրոգրաֆուս» ընկերության համատեղ ջանքերով:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28812.html

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 931 | Ավելացրեց: admin | Տեգեր: Yerevan summer music, ռոք փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0