Ուրբաթ, 26.04.2024, 03:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Երևանում ընթանում է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը
18:43
Երևանում ընթանում է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը
 Նազարեթ Կարոյան
Այս օրերին Երևանում ընթացքի մեջ է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը, որի կազմակերպիչը Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիան է (AICA Հայաստան): Դպրոցը մեկնարկել է հուլիսի 25-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ միջոցառման շրջանակներում կայանում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ քննարկումներ, պրեզենտացիաներ, կոլեկտիվ ընթերցանություններ, ինչպես նաև այցելություններ Երևանի մշակութային հաստատություններ: Ամառային դպրոցի համակարգող, AICA անդամ Անժելա Հարությունյանը իր հերթին նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը արվեստը տնտեսական և քաղաքական դաշտ տեղափոխելն է:

Արվեստի քննադատ, Ալեքսանդրիայի ժամանակակից արվեստի ֆորումի տնօրեն Բասսամ էլ Բարոնին նշեց, որ ամբողջ աշխարհում, այսօր քննադատական մտքի պակաս կա, և այս դպրոցը կարող է օգնել արվեստը հասկանալուն: Նա դպրոցում կարդացել է գեղարվեստի և փորձարարական արվեստի տարբերությունների մասին դասախոսություն:

Կազմակերպիչների կարծիքով, այն տարեց տարի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Դպրոցի արդյունքում հայ արվեստաբանները կապեր են ստեղծում օտարազգի գործընկերների հետ, դպրոցից դուրս նախագծեր են ստեղծվում, իսկ բացասական կողմն այն է, որ արդյունքում չկա հանրային ազդեցություն: 6 տարիների ընթացքում դպրոցին մասնակցել են 150 հոգի 35 երկրներից:

Յուրաքանչյուր տարի միջազգային մասնակիցների թիվը կազմում է 10-12 հոգի, իսկ հայ մասնագետների թիվը` 4-5:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75332/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 672 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նազարեթ Կարոյան, Արվեստի համադրողների 6-րդ ամառային | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0