Ուրբաթ, 26.04.2024, 15:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Երևանյան «Ոսկե ծիրանի» ԱՊՀ ծրագրի մասնակիցները նշում են համատեղ կինոարտադրության վերսկսման անհրաժեշտությունը
14:19
Երևանյան «Ոսկե ծիրանի» ԱՊՀ ծրագրի մասնակիցները նշում են համատեղ կինոարտադրության վերսկսման անհրաժեշտությունը
Ոսկե ծիրան
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոն. Անկախության 20 տարի» հոբելյանական ծրագրի մասնակիցները նշում են համատեղ կինոարտադրության և վարձույթի վերսկսման անհրաժեշտությունը:

«Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է իր անկյունում: Մենք ընդհատումներով հադիպում ենք, ցավոք, միայն խոսում ենք այն մասին, որ պետք է վերականգնել մեր երկրների միջև մշակութային փոխանակումը... Պետք է զբաղվել համատեղ արտադրությամբ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուզբեկ ռեժիսոր Սաբիր Նազարմուհամեդովը:

Ռեժիսորը նշեց, որ շատ ռուս ռեժիսորներ են ժամանում Ուզբեկստան նկարահանումների, ինչը նրանց համար բավականին էժան է:

Մոլդովացի պրոդյուսեր Դմիտրի Մարիանուն իր հերթին ընդգծեց դիստրիբուցիայի մակարդակում համագործակցության անհրաժեշտությունը: «Որպես մատակարար՝ ես հաճույքով տարբեր երկրների կինո ցուցադրեցի... Մենք պետք է մեր վրա վերցնենք նախաձեռնությունը, հեռանանք Խորհրդային համակարգից և պետպատվերից»,- ասաց պրոդյուսերը:

«ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» հոբելյանական ծրագրի մեջ ընդգրկվել է 11 կինոնկար` ռեժիսոր Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույս» (Հայաստան), Ֆարխատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին» (Ղազախստան), Ալեքսանդր Կոտտի «Բրեստի ամրոց» (Ռուսաստան-Բելառուս), Ռոման Բալայանի «Դրախտային թռչուններ» (Ուկրաինա),  Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» (Ռուսաստան), Նոսիր Սաիդովի «Իրական կեսօր» (Տաջիկստան), Ակտամ Արիմ Կուբատայի «Լույսի գողը» (Ֆրանսիա-Գերմանիա-Նիդեռլանդներ), Սաբիր Նազարմուհամեդովի «Այն ափին, որտեղ մնացել է մանկությունը» (Ուզբեկստան), Նապոլեոն Խելմիսի «Հարսանիք Բեսարբիայում» (Մոլդովա), Պավել Կոստոմարովի «Ես սիրում եմ քեզ». Երմեկ Տուրսունովի «Քելինը» (Ղազախստան):

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110712/42489392.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 627 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0