Հինգշաբթի, 25.04.2024, 03:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2010 » Փետրվար » 16 » Երաժշտական գրքերի շնորհանդես
02:22
Երաժշտական գրքերի շնորհանդես

Հունվարի  28-ին  «Ակումբում»  տեղի  ունեցավ  նոտային  հրատարակությունների  և  երաժշտական  գրքերի    շնորհանդես, որոնց  մեջ  իրենց  յուրահատուկ  տեղը  զբաղեցրին  նաև  դաշնակահար, նվագակցող  Մարգարիտա  Սարգսյանի  ժողովածուները: Այս  տարի  նա  հրատարակել  է  երկու  ժողովածու, որոնք  նվիրված  են  կոմպոզիտոր  Միքայել  Թարիվերդիեվի  ստեղծագործությանը: Առաջին  ժողովածուի  մեջ  տեղ  են  գտել  կոմպոզիտորի  24 և Մարգարիտա Սարգսյանի 1 վոկալիզ, իսկ  երկրորդ ժողովածուն ընդգրկում  է  Թարիվերդիեվի  վաղ  շրջանի  պրելյուդիաները` գրված  50-ականներին, որոնք  կինոերաժշտություն չեն: Ժողովածուի  հրատարակումը  որոշակի  առումով  իրադարձություն  է` նկատի  առնելով  այն  հանգամանքը, որ այս  ժողովածուներում  հավաքված  գործերը  քիչ  են  հայտնի  լայն  լսարանին: Թարիվերդիեվը  երաժշտասերների, ինչպես  նաև  երաժիշտներից  շատերի  հիշողության  մեջ  մնացել  է  որպես  կոմպոզիտոր, որ երաժշտություն  է  գրել առավելապես  կինոֆիլմերի  համար, այնինչ  հարմոնիայի  նրբությունը, մելոդիկայի  ճկունությունը, աշխարհազգացության  զգայունությունը, որ  արտահայտվել  են  նրա  դաշնամուրային  պրելյուդիաներում, դժվար  է  գերագնահատել: Դա  ներքին  զսպված  փղձուկի  և  60- ականների  տրամախաչումն  է: Թարիվերդիեվը  բազմախոս  թերասություն  է: Հուսանք, որ  ուսանողությունն  անտարբեր չի մնա  վերոհիշյալ  հրատարակությունների  նկատմամբ: Դրանք ոչ մեծ, բայց, ամեն  դեպքում, քայլ են Միքայել  Թարիվերդիեվի  ստեղծագործության  ժողովրդականացման  գործում:    



© arTor

                                                                                                              Русский вариант

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 2145 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2010  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0