Երեքշաբթի, 06.12.2022, 15:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Երբ կորուսյալ քաղաքը վերածվում է արվեստների Մեքքայի
14:24
Երբ կորուսյալ քաղաքը վերածվում է արվեստների Մեքքայի
 Գեւորգ Մուրադ
Ամերիկյան մի շարք թերթեր տարածել են AP գործակալության ակնարկը՝ Նյու Յորքի հարեւան Բուշվիք քաղաքի մասին. ընդամենը մի քանի տարի առաջ համարյա կորուսյալ եւ ուրվականի նմանվող այս քաղաքն այժմ համաշխարհային մակարդակի արվեստի Մեքքա՝ ուխտավայր է դառնում՝ ըստ թղթակցի:

Մյուս կողմից՝ «Բուշվիքում ծնված արվեստի գործերն արդեն հասել են Քարնեգի հոլ, Մեդիսոն սքուեր գարդեն, Արվեստների Մետրոպոլիտեն թանգարան ու դուրս եկել ԱՄՆ-ի սահմաններից, հասել անգամ Դուբայի ամենաբարձր շենքը՝ 160 հարկանի Բուրճ Խալիֆա: Այնտեղ են հիմա կախված Բուշվիքի հայտնի արվեստագետ Գեւորգ Մուրադի 4 կտավները: Մի քանի ամիս առաջ Գեւորգ Մուրադի աբստրակտ ինքնադիմանկարը Քրիսթիների աճուրդում, սկզբնական 8 հազար դոլար գնից բաձրանալով, վաճառվեց 20 հազար դոլարով»,- գրում է հեղինակը:

Սիրիայում ծնված 41-ամյա հայը նկարչությունն ու երաժշտությունը զուգակցող նոր մեթոդի հիմնադիրն է: Այս մեթոդով նաեւ ներկայացում է բեմադրել Գեւորգ Մուրադը, բայց ավելի շատ համադրում է կենդանի գործիքային կատարումն ու, այսպես ասած, կենդանի նկարչությունը:

Համերգի ժամանակ մութ դահլիճի էկրանին հայտնվում է նրա ձեռքը եւ սկսում նկարել: Ապա համակարգիչն անիմացիայի մեթոդով նկարը վերածում է շարժվող պատկերի: Վերջին տարիներին երաժշտական կատարողներն ամերիկյան ու այլ երկրների բավականին հայտնի խմբեր կամ մենակատարներ են: Մեքսիկական Տամբուկո քառյակի հետ 2 գործ գտա Գեւորգ Մուրադի ինքնատիպ փըրֆոմընսներից:

Մեկը կոչվում է «Մատիտներ», եւ կենդանի մեղեդային ձայներն արձակում են մեքսիկական ազգային երաժշտական գործիքները: Վարպետ երաժիշտների ձեռքին նկարելու թղթեր ու մատիտներ էլ կան, ժամանակ առ ժամանակ ձեւացնում են, թե նկարում են: Էկրանին աբստրակտ սեւ ու սպիտակ գծանկար է ամբողջանում:

Մյուսում Գեւորգ Մուրադի ձեռքը սպիտակ էկրանին սեւով պարուհի է նկարում, երբ պարուհու մարմինն ամբողջական տեսք է ստանում, սկսում է պարել՝ չափազանց պլաստիկ ու հղկված շարժումներով:

Եվ՝ ամենահետաքրքիրը. իր այս նոր մեթոդն ամերիկյան հեղինակավոր պատկերասրահներում եւ դահլիճներում ներկայացնելուց շատ առաջ, ամենաառաջինը՝ 1997թ., Գեւորգ Մուրադը ներկայացրել է Գյումրիում, բիենալեի ժամանակ, տրոմբոնահար Դավիթ Մինասյանի հետ: Այդ տարիներին էլ սիրիահայ արվեստագետն ավարտել է Գեղարվեստի հայաստանյան ինստիտուտը: Գեւորգ Մուրադը նկարել է նաեւ Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո, Կոմիտասի երգերի ներքո՝ «Բրուքլին Ռայդերս» խմբի կատարմամբ:

Գեւորգ Մուրադի այսօրվա բնավակավայրը՝ Բուշվիք քաղաքը, որտեղ եռում է նորարական կիրքը, կահույքի տեղացի դիզայներ Ջոնսոնն անվանում է երիտասարդ արվեստագետների համար հրաշալի տեղ, որը նաեւ Նյու Յորք քաղաքի դարպասն է՝ թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով:

Ահա այսպես է արվեստը մեծացնում մի քաղաքի ձգողականությունը, որը մի քանի տարի առաջ, ըստ AP- ի թղթակցի, ուներ ընդամենը մի քանի դպրոց, մի քանի բանկ, սպասարկման ոլորտի ծառայություններ եւ փողոցներում թափառող հանցախմբեր։ Եվ որը դեռ մինչեւ հիմա ունի տեղական ընդամենը մեկ՝ Ինտերնետով հեռարձակվող ռադիոկայան, որի խմբագրատունը հարմարեցված է մետաղների տեղափոխման համար նախատեսված երկու մեծ կոնտեյների մեջ, որի եթերում անվերջ խոսում են բնական սննդամթերքի մասին՝ դրանք համեմելով քաղաքում ստեղծվող նորագույն երաժշտական գլուխգործոցներով:

Ռուզան Խաչատրյան

«Ռադիոլուր»


Աղբյուր`http://www.armradio.am/arm/news/?part=cult&id=43565

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 928 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գեւորգ Մուրադ, ԱՄՆ, Բուշվիք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0