Հինգշաբթի, 28.03.2024, 14:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » «Երեւան-Ինթերնեյշնլ» եւ «Գյումրի Ռոտարի» ակումբները բարեգործական համերգ են կազմակերպել հօգուտ Ճապոնիայի աղետից տուժածների
13:26
«Երեւան-Ինթերնեյշնլ» եւ «Գյումրի Ռոտարի» ակումբները բարեգործական համերգ են կազմակերպել հօգուտ Ճապոնիայի աղետից տուժածների
բարեգործական համերգ
Երեւան-Ինթերնեյշնլ եւ Գյումրի Ռոտարի ակումբները հունիսի 18-ին կազմակերպել են բարեգործական համերգ` Ճապոնիայում երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով:  Համերգը կայացել է Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում` Ստեփան Շաքարյանի, Վահան Արծրունու, «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան, Ջուլյետտա Վարդանյան) եւ Մարինա Ավթանդիլյանի ղեկավարած «Սպեղանի» երգչախմբի երաժշտական կատարումներով:

Ծրագրում հնչել են ջազային իմպրովիզացիաներ, երգեր, գրված Ռ. Դավոյանի եւ Կոմիտասի բանաստեղծություններով, եւ այլ երգահանների ստեղծագործություններ:

Համերգի ընթացքում կայացած դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարը կփոխանցվի հասցեատերերին:

Գյումրիի ռոտարի ակումբը հիմնադրվել է 1995թ. եւ ունի իր կազմում 20 անդամ: Երեւան-Ինթերնեյշնլ ռոտարի ակումբը հիմնադրվել է 2010թ. եւ ունի իր կազմում 22 անդամ: Հայաստանում իրականացրել են մի շարք բարեգործական ծրագրեր:

Առաջին Ռոտարի ակումբն ստեղծվել 1905 թ: Այսօր Ռոտարի ակումբներին անդամակցում է ավելի քան 1.2 միլիոն մարդ: Աշխարհում արդեն գոյություն ունեն ավելի քան 32,000 Ռոթարի ակումբներ ավելի քան 200 երկրներում եւ աշխարհագրական տարածքներում:   Հայաստանում գործում են չորս ակումներ, երեքը Երեւանում եւ մեկը` Գյումրիում։

Աղբյուր`http://news.am/arm/news/63855.html
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0