Հինգշաբթի, 25.04.2024, 19:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Երեւանի կենդանաբանական այգին կոչ է անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին
13:40
Երեւանի կենդանաբանական այգին կոչ է անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին
Երեւանի կենդանաբանական այգու
Այս տարին Երեւանի կենդանաբանական այգու համար հոբելյանական է. այն նշելու է իր ստեղծման 70-ամյակը: Երեւանում Կենդանաբանական այգի հիմնելու գաղափարը ծնվել է շատ ավելի վաղ, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են միայն 1941 թ-ին:Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ պատերազմից հետո վերսկսված շինարարությունն ավարտվել է 1950 թ-ին:

Այգին, հոբելյանին ընդառաջ, բնակիչներին կոչ է անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենդանաբանական այգուց, բնակիչները կարող են այգուն առնչվող իրենց հին լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները (մինչեւ 2000 թ-ն արված) ուղարկել history@yerevanzoo.am էլեկտրոնային հասցեին: Հավաքված ամբողջ նյութը ոչ միայն պահպանվելու է Կենդանաբանական այգու արխիվում, այլ նաեւ ներկայացվելու է այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Բացի այդ, լավագույն լուսանկարները եւ պատմությունները կհրապարակվեն Երեւանի կենդանաբանական այգու ինտերնետային կայքում:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658336/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 608 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երեւանի կենդանաբանական այգի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0