Երեքշաբթի, 16.04.2024, 18:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Երեւանի կրկեսի շենքը կվերանորոգվի
18:44
Երեւանի կրկեսի շենքը կվերանորոգվի
Երեւանի կրկես
Երեւանի կրկեսի շենքն առաջիկայում վերանորոգվելու է: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը: Նրա խոսքով՝ վերանորոգման համար կրկեսին անհրաժեշտ կլինի 10 միլիոնից ավելի  դոլար գումար:

«Աշխատանքային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից կրկեսային արվեստին: Շատերը մեզ իրենց աջակցությունն են առաջարկել, սակայն երբ իմացել են, որ կրկեսը կոմերցիայի առարկա չէ, հրաժարվել են: Ես միշտ հավատացել եմ, որ կգտնվի մեկը, ով անկեղծորեն կգնահատի կրկեսն ու այդ մարդը «Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանն է»,-հայտարարեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:  Կրկեսի տնօրեն Հ. Գասպարյանը հայտարարեց, որ վերանորոգման աշխատանքները կսկսվեն այս տարվա օգոստոսի 1-ին եւ կշարունակվեն մինչեւ 2013 թվականը: Գասպարյանը միաժամանակ հավելեց, որ «Տաշիր» ընկերությունն արդեն կատարել է շուրջ 6 միլիոն դոլարի ներդրում:

Տնօրենի խոսքով, բացի շինության վերակառուցումից, կթարմացվի նաեւ տեխնիկական բազան, մասնավորապես, կլավացվեն կրկեսի ձայնային եւ հնչյունային հնարավորությունները: Գասպարյանը նշեց, որ «Տաշիր» ընկերությունը հետագայում եւս կֆինանսավորի կրկեսի գործունեությունը: Նրա խոսքով, տոմսերի արժեքը վերանորոգումից հետո հնարավոր է՝ թանկանա: Կրկեսի աշխատակիցները վերանորոգման ընթացքում կստանան աշխատավարձ, իսկ նրանցից ոմանք կներգրավվեն համապատասխան վերանորոգողական աշխատանքներում:  Կրկեսի կենդանիներն էլ կապրեն կենդանաբանական այգում:

Վերանորոգումից առաջ վերջին կրկեսային ներկայացումը տեղի կունենա հուլիսի 31-ին: Կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:


Աղբյուր`http://news.am/arm/news/68971.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 813 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երեւանի կրկես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0