Հինգշաբթի, 18.04.2024, 20:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Երեւանի կրկեսը «հրաժեշտի ներկայացումներ» է տալու (տեսանյութ)
12:40
Երեւանի կրկեսը «հրաժեշտի ներկայացումներ» է տալու (տեսանյութ)
Երեւանի կրկես
Ընթացիկ ամսում Երեւանի կրկեսը հանդես կգա վերջին երկու ներկայացումներով'հուլիսի 17-ին եւ 24-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր,Սոս Պետրոսյանը, հուլիսի 24-ին տեղի կունենա «հրաժեշտի ներկայացում», որով տեղի կունենա պաշտոնական փակումը: Ներկայացումը բարեգործական է. դահլիճում կլինեն մանկատան եւ անապահով ընտանիքների երեխաներ եւ այլք:

Բարեգործական ներկայացումից հետո' օգոստոսի 1-ից կսկսվեն կրկեսի հիմնանորոգման աշխատանքները. մոտ երկու տարի Երեւանի կրկեսում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ' կրկեսն արդիականացնելու նպատակով: Այդ աշխատանքների շնորհիվ, ըստ Ս. Պետրոսյանի, իրենք հնարավորություն կունենան հյուրընկալելու աշխարհի լավագույն կրկեսները, կազմակերպելու զանգվածային ատրակցիոն ներկայացումներ եւ այլն:

Երեւանի կրկեսը, սակայն, 2 տարի լռության չի մատնվելու. կրկեսի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ իրենք տարբերակներ են մշակում կրկեսի գործունեությունն անխափան պահելու ուղղությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը «շարժական կրկես» դառնալն է, մյուսը' վարձույթով տարածք վերցնելը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658224/





Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 804 | Ավելացրեց: admin | Տեգեր: կրկես, Երեւան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0