Չորեքշաբթի, 24.04.2024, 01:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Երեւանում կենտրոնում բացվել է նոր արտ-գալերեա (տեսանյութ)
19:35
Երեւանում կենտրոնում բացվել է նոր արտ-գալերեա (տեսանյութ)
«Դալան» արտ-գալերեա
Երեւանի ամենասիրված փողոցի` Աբովյանի վրա, այսուհետ կգործի նորաբաց արտ-գալերեա: Հուլիսի 1-ին գալերեայի բացումն արվեստի սիրահարների համար երկար սպասված իրադարձություն էր, քանի որ վերջին տարիներին քաղաքում գալերեաներն ավելի շատ փակվում էին, քան բացվում:

Գալերեան հիմնադրվել է այս տարի: «Դալանի» նպատակն է Հայաստանում ապրող հետխորհրդային սերնդի 25 ժամանակակից արվեստագետներին ծանոթացնել եւ ներկայացնել ամբողջ աշխարհի անհատ հավաքորդներին, ցուցասրահներին եւ թանգարաններին: «Դալանի» առաջին հատվածում գործում է նաեւ հուշանվերների խանութ, որը բացվել էր ավելի վաղ:

«Դալան» գալերեայի հիմնադիրները նաեւ մտադրված են կազմակերպել ժամանակակից արվեստի տարբեր վիզուալ ոճերի եւ նոր մեդիաների անհատական եւ խմբային ցուցահանդեսներ:

Գալերեայում ցուցադրվում են Արա Հայթայանի, Դիանա Հակոբյանի, Գագիկ Չարչյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արթուր Սարգսյանի, Դավիթ Կարեյանի, Կարինե Մացակյանի, Նանա Արամյանի, Կարեն Ալեքյանի, Ճալայի (Գեւորգ Սարգսյան), Գարիկ Կարապետյանի, Գրիգոր Խաչատրյանի, Համլետ Հովսեփյանի, Մուշեղ Մխիթարյանի, Հրանտ Միրզոյանի, Նարեկ Ավետիսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Տիգրան Ղազարյանի, Դավիթ Գաբրիելյանի, Արմեն Խոջոյանի, Տիգրան Ասատրյանի, Հովնան Սարգսյանի, Գեւորգ Ջորջ Կասաբյանի, Կարեն Բաղդասարյանի, Ալբերտ Վարդանյանի եւ Արա Ալեքյանի ստեղծագործությունները:

Գալերեայի արվեստագետների մեծ մասը ժամանակին ցուցադրվում էին Երեւանի այսօրվա արդեն փակված գալերաներում:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2615/



Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 790 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0