Ուրբաթ, 29.03.2024, 12:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » Երեւանում կկառուցվի «Սանկտ-Պետերբուրգ» հյուրանոց, իսկ Սանկտ-Պետերբուրգում` «Երեւան» հյուրանոց
12:07
Երեւանում կկառուցվի «Սանկտ-Պետերբուրգ» հյուրանոց, իսկ Սանկտ-Պետերբուրգում` «Երեւան» հյուրանոց
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկո
Սանկտ-Պետերբուրգում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հուլիսի 7-ին կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջեւ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վալենտինա Մատվիենկոն վստահեցրել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, եւ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է:

Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր:

Քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ իրականացնել փորձի փոխանակման եւ ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

Ստորագրված ծրագրի համաձայն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում   «Երեւան» առեւտրի տան հիմնման, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում «Երեւան» եւ Երեւանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցների կառուցման մասով:

Երկուստեք կարեւորվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետին է վերապահվել նաեւ Պետրոպավլովյան ամրոցից կեսօրն ազդարարող թնդանոթային համազարկի իրականացումը: Սա մի ավանդույթ է, որը սկիզբ է առել դեռեւս Պետրոս առաջինի ժամանակաշրջանից:


Աղբյուր`http://news.am/arm/news/67349.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 731 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0