Հինգշաբթի, 25.04.2024, 20:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Երեւանում մեկնարկել է հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես վաճառքը
15:16
Երեւանում մեկնարկել է հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես վաճառքը
«հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես վաճառք»
Հնդկական ապրանքների երեւանյան ամենամյա ցուցահանդես-վաճառքը բացվել է հունիսի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում («Դինամո») եւ կփակվի հուլիսի 3-ին: Այս մասին այսօր` հունիսի 27-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առեւտրարդյունաբերական պալատի տնօրեն Արայիկ Վարդանյանը: «Իրենց մոտ անցյալ ցուցահանդեսից ապրանքներ էին մնացել, դրանք են բերել»,- նշեց Արայիկ Վարդանյանը: Նրա խոսքով, այս ցուցահանդեսը շատ ավելի փոքր շրջանակներում է անցկացվում, քան նախորդ տարիներինը, իսկ հոկտեմբերին նախատեսվում է ավելի մեծ մասշտաբների ցուցահանդես, դրա կապակցությամբ բանակցություններ են ընթանում: Նա նշեց, որ հնարավոր է նաեւ, որ ապրանքները փոքր-ինչ մատչելի լինեն: «Պրոմէքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հնդկական կողմն է որոշել հունիսին այցելել Հայաստան: Նրա  խոսքով, այս ցուցահանդես-վաճառքին մասնակցելու համար 20-25 մարդ է ժամանել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսին տեղի ունեցող ամենամյա ցուցահանդեսը այս տարի չի կայանալու, այն անորոշ ժամանակով հետաձգվել է, եւ հնարավոր է, որ այն կայանա հոկտեմբերին: Ցուցահանդեսը հետաձգվելու պատճառը նշվում էր հնդկական կողմի զբաղվածությունը: Նշենք, որ արդեն երեք տարի է մայիսին ՀՀ Առեւտրարադյունաբերական պալատի եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվում է հնդկական ապրանքների ցուցահանդեսը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում («Դինամո»):

Նշենք, որ ամռանը Հայաստանում ցուցահանդես չի նախատեսվում, իսկ աշնանը մի քանի ցուցահանդեսներ են ծրագրվել, բայց ոչ  ցուցահանդես-վաճառքներ: Արայիկ Վարդանյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքը մի քիչ խնդիրներ է առաջացնում, քանի որ եկամտահարկերի եւ այլ վճարումների կարիք կա: Ատեւտրարդյունաբերական պալատը պատրաստվում է հանդես գալ նոր օրենսդրական առաջարկով, որպեսզի ցուցահանդեսների կազմակերպման համար լավ պայմաններ ստեղծվեն. «Ցուցահանդես-վաճառքը դժվար խնդիր է, իսկ ցուցահանդեսները միշտ էլ կազմակերպվում են»,- ասաց Արայիկ Վարդանյանը:


Աղբյուր`http://news.am/arm/news/64791.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0