Երեքշաբթի, 16.04.2024, 10:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Երեւանում տեղի կունենա «Մարալ» երգի ու պարի համույթի համերգը
17:12
Երեւանում տեղի կունենա «Մարալ» երգի ու պարի համույթի համերգը
«Մարալ» երգի ու պարի համույթ
Օգոստոսի 16-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի պետական ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա Ստամբուլի Էսայան Սանուց Միության «Մարալ» երգի ու պարի համույթը: Համերգի հովանավորն է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Ստամբուլի  «Մարալ» երգի ու պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Կուզաբաշի և ընկերների կողմից: Համույթի գործունեության  հիմնական նպատակն է հայկական մշակույթը, պարերը, երգ- երաժշտությունը ներկայացնել սիրողական պարողներով: Մինչև 1986թ-ը, երբ Բենոն Կուզուպաշը անժամանակ հեռացավ կյանքից, «Մարալ» համույթը բազմաթիվ համերգներ տվեց ու շահեց համայնքի սերն ու գնահատանքը:Հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ մարալցիները 2 մեծ համերգներով ներկայացան արվեստասեր հասարակությանը:

Պարախմբի անդամները իրենց առաջին քայլերն առնում են մանկական պարախմբի կազմում, իսկ հետո համալրում են հիմնական խումբը: 1992թ. պարուսույցի պաշտոնն ստանձնեցին 1980-ականների մարալցի պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները. նրանք 19 տարի շարունակ առանց ընդհատման համույթը հասցրին ներկա հանգրվանին:

Մարալը այժմ բաղկացած է 6-14 տարեկան երեխաներից կազմված 90 անդամներով  մանկական խմբից և 16-33 տարեկան 50 պարողներից կազմված պարախմբից, որոնք կարգապահ աշխատանք են տանում Էսայան սանուց Միության հոգատար երդիկի տակ: Պարախմբին օգնում են նաև Մարալի տեխնիկական խումբն ու ծնեղները,որոնց ուշադրությունն ու սերը անպակաս են խմբի անդամներից:

2010-ի միջոցառումների շրջագծով Մարալ պարախումբը Պատրիարքարանի հրավերով գնաց Վան և Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում մատուցված Ս. Պատարագից հետո համերգ տվեց Վանի կենտրոնական մարզասրահում: Այս համերգը մեծ ընդունելություն գտավ վանեցիների ու աշխարհի չորս ծագերից ժամանած հայ ուխտավորների կողմից:

Մարալցիները մասնակցում են նաև բարեսիրական համերգների և անցյալ տարի նրանք այսպիսի ծրագրով օժանդակեցին ԶԻՊԵՉ հաշմանդամ մանուկների կենտրոնին:


Աղբյուր`http://hayernaysor.am/1311929181

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 1059 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Մարալ» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0