Չորեքշաբթի, 24.04.2024, 22:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակվում է 21:50, 19 Օգոստոս, 2011
15:03
«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակվում է 21:50, 19 Օգոստոս, 2011
«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոն
Նախկին «21-ի հեռանկարներ», այժմ' «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն առանձնանում է ողջ տարածաշրջանում իր տեւականությամբ, գեղարվեստական բարձր մակարդակով: Փառատոնը տարիներ շարունակ Հայաստան է հրավիրում առաջնակարգ նվագախմբեր եւ մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից: Այն անցկացվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Փառատոնի այս տարի մեկնարկել է հունիսի 3-ին եւ տեւելու է մինչ տարեվերջ: Վերջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին: Փառատոնի շրջանակներում համերգային ծրագրերին մասնակցելու են երաժշտական ասպարեզում մեծ ճանաչում ունեցող աշխարհի շուրջ 10 խմբեր եւ մենակատարներ, այդ թվում «Հագեն» լարային քառյակը, «Մարինյան թատրոնի սինֆոնիկ նվագախումբ»-ը եւ շատ այլ անվանի երաժիշտներ ու նվագախմբեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական 12-րդ փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նաեւ հավելեց, որ մենահամերգներով հոկտեմբեր ամսին հանդես են գալու դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան եւ Պինկաս Ցուկերմանը' Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, ինչպես նաեւ սեպտեմբերին' «Գյուլբենկյան» սինֆոնիկ նվագախումբը: Նրա խոսքով' դասական նախագծերի հետ մեկտեղ, փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ ոչ դասական համերգներ:

Նշենք նաեւ, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում մենահամերգներով հանդես են եկել Պլասիդո Դոմինգոն, իսկ մինչ այդ' Ջո Քոքերը, Ալ Բանոն եւ համաշխարհային մեծության այլ երաժիշտներ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661480/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1019 | Ավելացրեց: admin | Տեգեր: փառատոն, «Երեւանյան հեռանկարներ» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0