Հինգշաբթի, 25.04.2024, 08:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Երեւանյան միջազգային 5-րդ փառատոնը կլինի հոբելյանական
18:33
Երեւանյան միջազգային 5-րդ փառատոնը կլինի հոբելյանական
 Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը կանցկացնի ավանդական դարձած Երեւանյան միջազգային 5-րդ երաժշտական փառատոնը: Այն կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը, փառատոնին կմասնակցեն այնպիսի հիանալի մենակատարներ, ինչպիսիք են'Դայշին Կոշիմոտոն, Դիմութ Պոպենը, Կոնստանտին Լիպշիցը, Էշլի Վոզը, Կլաուդիո Բորխեսը, Փոլ Մայերը, Վահան Մարտիրոսյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Կլաուդիա Վանդելին եւ այլք: Դ. Թերզյանը կարեւորեց այն հանգամանքը, որ այս տարվա փառատոնը կնվիրվի ՀՀ անկախության 20 եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: «Այսպիսով' փառատոնն այս տարի կլինի հոբելյանական' բոլոր առումներով»,- ասաց նա' հավելելով, որ այս տարվա փառատոնին եւս կլինեն բացառիկ հյուրեր: «Կաշխատենք, որ կամերային համերգների քանակն ավելի շատ լինի»,- վստահեցրեց նա:

Այս տարի ուշադրություն է դարձվելու, որ հանրահայտ երաժիշտներն անպայմանորեն անցկացնեն վարպետության դասեր, որպեսզի երիտասարդ երաժիշտները կարողանան նոր տեղեկություններ ձեռք բերել:

Հիշեցնենք, որ փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանն ու Ալեքսանդր Չաուշյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660280/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 660 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0