Երեքշաբթի, 16.04.2024, 09:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ` Երեւանում
14:52
Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ` Երեւանում
ցուցահանդես-մրցույթ` Երեւանում
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների ցուցահանդես-մրցույթ: Այն կազմակերպվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության կողմից: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում են 35 նկարիչներ, որոնցից մրցույթի արդյունքում պետք է հաղթեն 6 լավագույնները: Մրցանակային ընդհանուր գումարը 15 հազար ԱՄՆ դոլար է:

Ինչպես նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ուրախալի է, որ նմանատիպ ցուցահանդես-մրցույթի բացումն իրականանում է ամռանը, քանի որ ներկայացված աշխատանքներն էլ են արեւով լեցուն: «Իհարկե, եղել են երիտասարդների մասնակցությամբ բազմաթիվ ցուցահանդսներ, սակայն սա ցուցահանդես-մրցույթի առաջին նախադեպն է»,- ասաց նա' հավելելով, որ մրցույթը կկրի ավանդական բնույթ:

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանի խոսքով' մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ ստեղծագործողներին, որպեսզի նրանք արարեն Հայաստանի Հանրապետությունում: «Պատահական չէ, որ այս մրցանակաբաշխությունը երիտասարդների մասնակցությամբ է իրականանում, քանի որ այս տարին երիտասարդներինն է»,- ասաց նա' շեշտելով, որ անընդհատ պետք է երիտասարդներին տալ հնարավորություւն' բոլորին իրենց տաղանդով ուրախացնելու համար: «Արվեստը եւ գեղեցիկն իսկապես փրկելու են աշխարհը»,- համոզմունք հայտնեց Մ. Շահգելդյանը:

Մրցութային ժյուրիի անդամ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն այն համոզմունքը հայտնեց, որ հայ ժողովրդի այցեքարտը հայ մշակույթն է եւ պետք է անընդհատ խրախուսել տաղանդավոր երիտասարդների աշխատանքները, որպեսզի նրանք կարողանան ինքնադրսեւորվել: «Իսկ ժյուրիի մասով ես կարող եմ խոստանալ, որ այն կլինի անաչառ»,- հավաստիացրեց արվեստաբանը:

Նշենք, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերին:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659305/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 733 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0