Հինգշաբթի, 28.03.2024, 22:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երրորդ փառատոնը` սեպտեմբերին
18:17
«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երրորդ փառատոնը` սեպտեմբերին
երեք խնձոր
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Երեւանում սեպտեմբերի 23-25-ը կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երրորդ փառատոնը, որին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել (ցանկալի է իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները) եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Պատմվելիք հեքիաթի տեւողությունը մինչեւ 7րոպե է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, փառատոնի նպատակը հեքիաթասացությունը վերականգնելն է’ որպես բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց: «Անհրաժեշտ է մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենք’ Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառները»,- նշեց նա:

Նարինե Թուխիկյանի խոսքով’ փառատոնի նախընտրական փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, որից հետո լավագույնները կուղարկեն համապատասխան հեքիաթի ձայնագրությունները, իսկ արդեն երկրորդ փուլ անցած լավագույն տասնյակի մեջ մտած մասնակիցների հեքիաթասացության հիման վրա համապատասխան մարզում, գյուղում, բնակավայրում կնկարահանեն փոքրիկ ֆիլմ-կլիպ հեքիաթի մոտիվներով եւ հեքիաթասացի մասնակցությամբ: «Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուրեմն դրամական մրցանակները եւս պետք է լինեն հեքիաթային: Օրինակ’ առաջին դրամական մրցանակը կկոչվի Թագավորի փոքր տղայի (կամ աղջկա) մրցանակ, երկրորդ տեղ զբաղեցրածը կստանա Թագավորի միջնեկ տղայի (աղջկա մրցանակ), երրորդ տեղում հայտնվածը’ Թագավորի մեծ տղայի (աղջկա) մրցանակ»,- նշեց Նարինե Թուխիկյանը: Թագավորի փոքր տղայի մրցանակը կկազմի 1քսակ ոսկի (100 000դ), թագավորի միջնեկ տղայի մրցանակը’ 1 քսակ արծաթ (90 000դ.) եւ թագավորի մեծ տղայի մրցանակ, որը կկազմի 1քսակ մարգարտահատիկ (80 000դ.):

 
Աղբյուր`http://ankakh.com/2011/06/127379/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 803 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0