Շաբաթ, 20.04.2024, 07:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Երկու նախարարությունների "ընկերության" արդյունքը
15:17
Երկու նախարարությունների "ընկերության" արդյունքը
խորհրդակցություն
ՀՀ մշակույթի նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում ծրագրի» դիտանցման վերլուծության շուրջ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականի համաձայն` ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էին բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերլուծության շուրջ կազմակերպվել է խորհրդակցություն:

Քննարկվել են երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների կարգավիճակի, նրանց վերապատրաստման, հազվագյուտ գործիքների մասսայականացման հարցերը:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների համար պետպատվերի տրամադրման, կոնսերվատորիայում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նպատակային պետպատվերի տեղադրման, ինչպես նաև առկա օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտության խնդիրներին:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9969.htm

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 852 | Ավելացրեց: admin | Տեգեր: խորհրդակցություն, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0