Հինգշաբթի, 25.04.2024, 14:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Ես համակարգիչ չունեմ, կամ երբ համազգեստը կրում է քեզ. ցուցահանդես Երևանում
13:24
Ես համակարգիչ չունեմ, կամ երբ համազգեստը կրում է քեզ. ցուցահանդես Երևանում
ՀԱՄԱԶԳԵՍՏ
Հուլիսի 23-ին, ժամը 18:00-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում «ՀԱՄԱԶԳԵՍՏ» խորագրով տեղի կունենա արվեստագետ Դմիտրի Սարկիսովի աշխատանքների ցուցադրությունը:

Հեղինակն ինքը այս գործերի մասին հետևյալ կերպ է արտահայտվում.

- Աշխարհի անբողջական ընկալման վերականգման էքսպերիմենտալ փորձ:

- Թեթև դիմադրություն կամքին և միաժամանակ համոզմունք, որ կհաղթահարես այդ դիմադրությունը:

- Ես համակարգիչ չունեմ:

- Գոյություն ունեցողը նորից ստեղծելու հաճույք:

- Հրամանի կատարման ստերիլություն:

Ցուցահանդեսի համադրող Գոռ Ենգոյանը այս կապակցությամբ, մասնավորապես, գրում է.

«Տեխնոլոգիաները և նրա գործիքային, նշանային համակարգը, որով մենք աշխատում ենք, իներտ չէ: Եվ որքան մենք ենք աշխատում տեխնոլոգիաների հետ, այնքան էլ նրանք են աշխատում մեր հետ: Մենք զգալիորեն ներգրավված ենք համակարգչային իրականության մեջ, ինչը, որպես կանոն, թույլ չի տալիս, որ ինքներս մեզ դիտենք կողքից՝ մարդ-համակարգիչ փոխհարաբերության մեջ: Կողքից հայացք մեզ մոտ առաջանում է կա՛մ այն դեպքերում, երբ բախվում ենք ծրագրային սխալի, կա՛մ երբ ձեռքի տակ չենք ունենում այն տեխնոլոգիան, որին սովորել ենք տնտեսական կամ այլ պատճառներով:

Ասել, որ մեր կրած համազգեստը իներտ չէ, նշանակում է ոչինչ չասել, առաջին հերթին, գոնե այն պատճառով, որ համզգեստը խոսուն վկայում է տվյալ համակարգում մեր ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ մասին: Ոչ միայն մարդն է կրում համազգեստ, այլ համազգեստն է կրում մարդուն, համազգեստով մարդը այլ մարդ է, քան մարդն առանց համազգեստի: Հաճախ անհետանում է սեփական մաշկի և համազգեստի միջև սահմանը: Մաշկի և համազգեստի փոխհարաբերությունը դառնում է տեսանելի, երբ համակարգը, որի նշանն է համազգեստը, «կախվում» է, սխալներ է թույլ տալիս: Օրինակ՝  երբ ծառայողները հանկարծակի և անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործում:

Արվեստագետը, իր կեցվածքից ելնելով, կամա, թե ակամա զատում է իրեն այն միջավայրից, որի մեջ գտնվում է: Արդյունքում, տեղի է ունենում որոշակի օտարում սեփական իրականությունից և որոշակի նույնացում՝ ընտրածդ դերի հետ: Այս դերի, կամ սեփական գործունեության հետ նույնացումը շատերի մոտ գիտակցված չէ և հղի է իրականության զգացողության կորստով: Սեփական համատեքստից օտարվելու ցանկությունը դեռ չի նշանակում, որ հնարավոր է դուրս պրծնել այդ համատեքստից: Նման իրավիճակում դժվար է տարբերել քեզ՝ քո սեփական դերից, ինչը կարելի է համարել դրական, եթե արվում է միտումնավոր: Այս վերջին պարագայում դու գիտակցում ես, որ գտնվում ես որոշակի սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ վիրտուալ համակարգի մեջ»:

Աղբյուր`http://www.epress.am/2011/07/13/%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A8.html

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 786 | Ավելացրեց: admin | Տեգեր: ՀԱՄԱԶԳԵՍՏ, Դմիտրի Սարկիսով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Linas   (04.08.2012 10:30) [Նյութ]
Furearlz? That's marvelously good to know.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0