Հինգշաբթի, 28.03.2024, 16:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Եսայի քահանա Արթենյան. Հայաստանում աղանդավորների թիվն ուռճացված է. նրանց թիվը չի անցնում 100 հազարից
00:08
Եսայի քահանա Արթենյան. Հայաստանում աղանդավորների թիվն ուռճացված է. նրանց թիվը չի անցնում 100 հազարից
Եսայի քահանա Արթենյան
Հասարակական կազմակերպությունների կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Հայաստանում տարբեր աղանդների հետեւող 300 հազար մարդ կա, իրականությանը չի համապատասխանում։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Եսայի քահանա Արթենյանը՝ ավելացնելով, որ հիմք ընդունելով այդ սխալ տվյալները՝ հասարակությունը իր զայրույթն է արտահայտում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ եւ նրան անգործության մեջ մեղադրում։

«Հայ առաքելական եկեղեցին անում է այն ամենը, ինչ իր հնարավորությունների սահմաններում արել է դարերի ընթացքում։ Ես չեմ պնդում, որ եկեղեցին թերություններ չունի, սակայն մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի բավարարենք մարդկանց հոգեւոր պահանջմունքները»,- հայտարարեց քահանա Արթենյանը։

Կրկին անդրադառնալով աղանդավորների թեմային՝ նա նշեց. «Հասարակական կազմակերպություներն, ընդ որում, պնդում են, որ բոլոր այդ «աղանդավորները» առաքելական հավատքի դավանողներ չեն։ Այսինքն՝ այդ 300 հազար հոգու մեջ են մտնում հայ կաթոլիկները, եզդիները, ասորիները, ռուսները, հույներն ու այլ եկեղեցիների հետեւորդներ, որոնց առաքելական եկեղեցին աղանդներ չի համարում։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 180 հազար հայ կաթոլիկներ, 40 հազար եզդիներ են ապրում եւ այլն, հետեւաբար աղանդների հետեւորդների թիվը շուրջ 100 հազար է»։

Պատասխանելով NEWS.am-ի այն դիտարկմանը, թե 300-350 հազար աղանդավորների մասին հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, ընդ որում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների ներկայությամբ, ովքեր չեն ցանկացել պարզաբանում  մտցնել հակասական թվերի մեջ, Արթենյանն ասաց. «Եթե ազնիվ լինենք, հենց Ամարյանից դուրս եկավ, հենց Ամարյանը հայտարարեց այդ թիվը, սակայն նա չի ասել, որ նրանք աղանդավորներ են, նրա ձեւակերպումը եղել է «ոչ առաքելական դավանանք ունեցող մարդիկ»։

Սակայն Եսայի քահանան համաձայնվեց, որ Ամարյանը պարզաբանում չի տալիս թվի կապակցությամբ. «Այո, նա պարզաբանումներ չի տալիս, ուստի ես օգտագործում եմ ցանկացած հնարավորություն, որ բացատրեմ»:


Աղբյուր`http://news.am/arm/news/72156.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 786 | Ավելացրեց: admin | Տեգեր: աղանդ, Եսայի քահանա Արթենյան, եկեղեցի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0