Ուրբաթ, 26.04.2024, 20:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Եսայի քահանա Արթենյան. պետք չէ օրենքներ ընդունել Եվրոպային դուր գալու համար
00:11
Եսայի քահանա Արթենյան. պետք չէ օրենքներ ընդունել Եվրոպային դուր գալու համար
Եսայի քահանա Արթենյան
Տարբեր կրոնական կազմակերպությունների հարցում Հայ առաքելական եկեղեցու բացթողումն այն էր, որ երկրում անկախության հռչակումից հետո առաքելական եկեղեցին ի վիճակի չէր ամբողջությամբ իրականացնել իր գործառույթները եւ Հայաստանում առաջացավ քարոզչության սակավություն: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում հայտարարել է Եսայի քահանա Արթենյանը` հավելելով, որ հենց դա է երկրում աղանդների ուժեղացման պատճառը:

Սակայն, քահանայի խոսքով, Հայ առաքելական եկեղեցին նման խնդիր չի դնում. «Այսօր ցանկացած մարդ կարող է գալ եւ քարոզ լսել, եկեղեցիները բաց են այցելուների առջեւ: Եկեղեցին մեղավոր չէ Հայաստանում աղանդների տարածման մեջ: Հայ առաքելական եկեղեցին չի հարկադրում մարդուն գալ եկեղեցի, մարդն ինքն է անում իր ընտրությունը, եւ ինքն է ընտրում իր հոգու փրկության ուղին»:

Ինչ վերաբերվում է «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագծին, ապա քահանայի կարծիքով, պետք չէ օրենքներ ընդունել միայն Եվրոպային դուր գալու համար. «Հետեւելով «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագծի մշակման գործընթացին` տպավորություն է ստեղծվում, որ հեղինակների նպատակը ոչ թե առողջական մթնոլորտի ստեղծումն է, այլ Եվրոպային դուր գալու ցանկությունը: Սակայն, եթե օրինակ է ծառայում Եվրոպան եւ մենք փոխառում ենք եվրոպական օրենքներ, ապա թող հեղինակները օգտվեն խղճի եւ դավանանքի ազատության վերաբերյալ եվրոպական օրենքների բոլոր կետերից»:

Ընդ որում քահանան նշել է, որ «Խղճի եւ կրոնի ազատության մասին» նոր օրինագիծը աննշան քայլ է դեպի առաջ:

Արթենյան քահանայի խոսքով, շատ իրավապաշտպաններ խոսում են կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին, աղմուկ են բարձրացնում այդ հարցի շուրջ, նույնիսկ հասնում են ծայրահեղության` Հայ առաքելական եկեղեցուն անվանելով աղանդ: «Իսկ ո՞վ է հոգ տանում այն մարդկանց իրավունքների մասին, ում մոտենում են աղանդավորները, քարոզում են իրենց գաղափարները: Ստացվում է, որ մեր երկրում մեծամասնությունը գերի է դառնում փոքրամասնությանը»,- նշել է քահանան:


Աղբյուր`http://news.am/arm/news/72184.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 997 | Ավելացրեց: admin | Տեգեր: եկեղեցի, աղանդ, Եսայի քահանա Արթենյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0