Հինգշաբթի, 25.04.2024, 15:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Եվս 937 քաղաքացի վարչապետից պահանջում է վերադարձնել Մինասի որմնանկարները
12:30
Եվս 937 քաղաքացի վարչապետից պահանջում է վերադարձնել Մինասի որմնանկարները
Մինասի որմնանկար
Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Գյումրիից  տարված Մինասի 4 որմնանկարները վերադարձնելու պահանջով ստորագրահավաքին են միացել եւս 937 քաղաքացիներ:

Նշենք, որ հունիսի 22-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 4038 անձանց ստորագրություններով պահանջագիր էր ներկայացվել` որմնանկարները վերադարձնելու պահանջով:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ օրս, 4038 քաղաքացիների կողմից ՀՀ վարչապետին ուղարկված պահանջագրի պատասխանը դեռեւս չի ստացվել:

«Այսօր, մեր` «Շիրակ կենտրոնի» գրասենյակում վերջին տասն օրվա ընթացքում հավաքված 937 անձանց ստորագրություններով պահանջագիրը կրկին կից նամակով ուղարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ներկայացնում ենք նամակի բովանդակությունն ամբողջությամբ.

Հարգելի պարոն վարչապետ

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տարված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք:

Այս գրությանը կից ուղարկում ենք եւս 937 քաղաքացիների ստորագրություններով պահանջագիրը»,- ասված է «Շիրակ կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մինասի երկու որմնանկարներ վերջրես տեղափոխվել են Երեւան, վերականգնվելուց հետո դրանք պետք է կախվեն «Զվարթնոց» օդանավակայանում:


Աղբյուր`http://news.am/arm/news/67640.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 680 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մինաս, որմնանկար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0