Շաբաթ, 20.04.2024, 13:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » Ֆանի Արդան
13:19
Ֆանի Արդան
Ֆանի Արդան
"Վաղուց երազում էի Երեւան գալ”

8-րդ "Ոսկե ծիրան”-ի շրջանակներում Երեւան է ժամանել Ֆանի Արդանը: Միջազգային կինոփառատոնի շրջանակներում հռչակավոր ֆրանսիացի դերասանուհին ներկայացնում է իր ռեժիսորական աշխատանքները: Այսօր երեկոյան "Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանիի հեղինակած` 2009 թվականի արտադրության "Մոխիր եւ արյուն” եւ կարճամետրաժ "Բացակա երազներ” ֆիլմերը: Ֆրանսուհին Երեւանը կվայելի մինչեւ հուլիսի 12-ը, իսկ կինոփառատոնի բացման նախաշեմին հանրահայտ դերասանուհին երեկ հանդիպել է  լրագրողների եւ երկրպագուների հետ:

Վաղուց երազում  էի Երեւան գալ: Հայաստանն ինձ համար քրիստոնեության օրրան է` հին քաղաքակրթություն ունեցող երկիր: Իմ կարծիքով` այն խորհրդավոր է ու գեղեցիկ:

Լսել եմ` երեւանյան գիշերները գեղեցիկ են, բայց դեռ չեմ հասցրել վայելել. գիշերն անկողնում եմ անցկացրել:

Չեմ ճանաչում հայ հեղինակների ու դերասանների: Առհասարակ, չեմ կարեւորում ազգությունը:

Ռուսաստանից եմ ժամանել Հայաստան: Սանկտ-Պետերբուրգում Ժերար Դեպարդյեի հետ նկարահանվում էի "Ռասպուտին” ֆիլմում:

Նախ` թողեք մի քիչ քայլեմ Հայաստանով, նոր որոշեմ` ինչ եմ տանելու այստեղից:

Չեմ սիրում զբոսաշրջություն, բայց միշտ հավանել եմ այն վայրերը, որտեղ ժամանել եմ` աշխատելու:

Չեմ սիրում մրցանակներ հանձնել:

Ես երկար ժամանակ կարծում էի, թե Դոն Քիշոտը ֆրանսիացի է:

Այն ամենը, ինչ եղել է քո կյանքում, կարեւոր է: Ամեն ինչ կարեւոր է, եւ ոչինչ կարեւոր չէ:

Քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, միայն սիրային ծանոթություններ ունեմ:

Սիրածս դերի մասին ինձ մահվանս մահճում կհարցնեք: Կյանքը շարունակվում է: Միգուցե վաղը նկարահանված ֆիլմի դերը դառնա իմ ամենասիրելին:

Կյանքում ամեն ինչ կապակցված է:

Ամենից կարեւորը  սերն է: Միշտ սիրով եմ արել իմ գործը: Եթե մի բան չեմ հավանել, չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, տղամարդկանց, երեխաներիս: ԷդիթՊիաֆն էր ասում` առանց սիրո մենք ոչինչ ենք:

Սիրուն սպասելն էլ սեր է:

Երբեք չեմ պայքարել տղամարդկանց եւ կանանց հավասարության համար. պայքարել եմ ազատության համար: Երբեք չեմ ուզել տղամարդու հանդեպ գերակա լինել: Երբ ազատ ես, հասկանում ես, որ ազատ չես: Ազատությունը մտքի վիճակ է:

Բավական կանոնավոր կերպով խաղում եմ թատրոնում: Ես թատրոնից եմ սկսել: Թատրոնը վայրի է եւ մաքրում է դերասանի միտքը:

Ես շատ եմ սիրել Մարիա Կալասին: Նա փնտրում էր բացարձակը: Երբ Կալասի դերն էի խաղում, չէի փորձում նրան վավերականորեն ներկայացնել: Մարմնավորելիս հավատում էի նրան. Կալասը փորձում էր բարելավել մարդկանց վիճակը:

Ես գերադասում եմ դերասանուհու կարգավիճակը, քան` ռեժիսորի:

Իմ կյանքի շքեղությունն ու ազատությունն այն է, որ արել եմ այն, ինչ ուզել եմ: Եղել է, որ նկարահանվել եմ ֆիլմերում, որոնք մեծ հաջողություն չեն ունեցել, բայց երջանիկ եմ եղել այդ ֆիլմերում նկարահանվելու ժամանակ:


Ամեն անգամ ֆիլմի աշխատանքներին համընթաց սկսում ես վազել: Եթե չհավատաս, չես կարող վազել:

Անհնար է միշտ երջանիկ լինել. երջանկության պահեր կան: Ու եթե այդ պահերը ուժեղ են, դու հետո տխրում ես, որ դրանք այլեւս չկան:

Ավելի լավ է բուռն կյանքով ապրել, քան երջանիկ լինել:

Հիմա ես երջանիկ չեմ:

Սիրում եմ գնալ այնպիսի երկրներ, որտեղ սիրում են կինոն: "Ոսկե ծիրան” փառատոնի շնորհիվ է, որ ժամանել եմ Հայաստան:

Այժմ տարբեր ծրագրեր ունեմ: Աշխատում եմ թե որպես ռեժիսոր, թե որպես  դերասանուհի:

"Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարի փառատոնի շրջանակներում մտադրված են անցկացնել հռչակավոր դերասանուհի Ֆանի Արդանի ռետրոսպեկտիվը: Տեղի կունենան 15-ից ավելի ֆիլմի դիտումներ, եւ այդ ժամանակ դերասանուհին ավելի շատ ժամանակ կունենա Հայաստանի հետ ծանոթանալու համար:


Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/ Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D6%86%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 823 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0