Ուրբաթ, 29.03.2024, 05:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Ֆոտոլուր (Քարվաճառում թնդաց հայոց Յարխուշտան)
14:57
Ֆոտոլուր (Քարվաճառում թնդաց հայոց Յարխուշտան)
Քարվաճառում թնդաց հայոց Յարխուշտան
«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամների կողմից կազմակերպվող ազգագրական պարերի վերջին երկու բաց դասընթաց-միջոցառումներն անցկացվեցին Քարվաճառում: Արցախի հպարտ լեռներով շրջապատված այդ քաղաքում երկու օր շարունակ հնչեց ազգային երաժշտություն: Բնակիչները սովորեցին պարել Գյովընդ, Վերվերի, Կարնո քոչարի, Քերծի, Էջմիածին և այլ պարեր: Նաև եղան կատարումներ քարվաճառցի փոքրիկների կողմից: Միջոցառումները Քարվաճառում անցկացնելու համար նրանց տեխնիկա և տարածք տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերեցին Շահումյանի վարչական շրջանի ղեկավար Վիտալի Դանիելյանը և քաղաքի "Մշակույթի և երիտասարդության” ակումբը, Քարվաճառի բնակիչներ Ալեքսանդր Կանանյանը և նրա կինը` Խանդութ Ավետյանը, ովքեր ոչ միայն իրենց տանը հյուրընկալեցին նախաձեռնության անդամներին, այլև իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին միջոցառումներին: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամների կողմից ուսուցանվող բոլոր պարերը վերցված են «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի պարացանկից: «Կարին» համույթն արդեն վեց տարի է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրն իրականցնաում է «Մենք ենք մեր պարերը» պարուսույց ծրագիրը, որի նպատակը հայ ավանդական պարարվեստի տարածումն է: "Կարին” համույթը, Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ մշտապես գտնվում է "Պարենք Հայերեն” նախաձեռնության կողքին և ամեն կերպ աջակցում է վերջինիս կայացմանը:Նյութը` Նարի Ներսեսյանի , նկարները` Մարինե Տավարացյանի


Աղբյուր`http://www.neonews.am/news/id/13995.html


Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 962 | Ավելացրեց: admin | Տեգեր: Քարվաճառ, «Պարենք Հայերեն» երիտասարդական նախա, Յարխուշտա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 8
Հյուրեր: 8
Օգտվողներ: 0