Շաբաթ, 27.04.2024, 02:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2011 - 2012 թթ. ուսումնական տարվա ընդունելություն
12:39
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2011 - 2012 թթ. ուսումնական տարվա ընդունելություն
Գևորգյան հոգևոր ճեմարան
Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և որոնք հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.


1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան)
2. Հայ գրականություն (բանավոր)
3. Հայոց պատմություն (բանավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
5. Օտար լեզու (անգլերեն՝ ստուգարք):


Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետևյալ նյութերի շուրջ.


1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնաարտահայտվելու կարողություն:


Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը տրվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի անունով.


1. Դիմում
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից)
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձև)
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի
7. Անձնագրի պատճեն
8. Ինքնակենսագրություն
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից
10. Տեղեկանք բնակավայրից
11. Մկրտության վկայական:


Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 23-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչև ժամը 13:00):

Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան: Հեռախոս (010) 517-185, (010) 517-180:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26430.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 644 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0