Ուրբաթ, 29.03.2024, 10:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Գագիկ Աթասյանի ֆիլմի հետ կապված` Հայաստանի Նախագահի հանձնարարականի անտեսումը սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք է առաջացրել
13:18
Գագիկ Աթասյանի ֆիլմի հետ կապված` Հայաստանի Նախագահի հանձնարարականի անտեսումը սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք է առաջացրել
Գագիկ Աթասյան
Կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի` MaxInfo.am լրատվական կայքին օրեր առաջ տված հարցազրույցը մեծ վրդովմունք է առաջացրել սոցիալայան ցանցերում: Հիշեցնենք, որ վերջինս այս տարվա սկզբում սկսել էր աշխատել «Թեկուզ» ֆիլմի ստեղծման վրա, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը:

Այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, միայն ապշանք է առաջացնում:

MaxInfo.am-ին Աթասյանն ասել է, որ նկարահանումները պետք է սկսվեին հունիսին: Դրա մասին տեղյակ էին և՛ նախագահական նստավայրում, և՛ Ազգային կինոկենտրոնում, և՛ Մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և Մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ Մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության` ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:

«Բայց մշակույթի նախարարությունից մենք նամակ ստացանք, որտեղ հայտնվում էր ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկաման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Դրանից հետո ես Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպում ունեցա: Հիմա կրկնում եմ նրա խոսքերը բառացի. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»: Ես էլ ասեցի, բայց, տիկին նախարար, Դուք հենց այդպես էլ ինձ պատասխանել եք Ձեր նամակում: Նա էլ զարմացավ և ասաց. «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»»,- հայտարարել է Աթասյանը…

Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ Նախագահի կոմից հանձնարարական է իջեցվել մշակույթի նախարարությանը: «Ես իմ աչքերով տեսել եմ այդ հանձնարարականը: «Բայց, փաստորեն, ոչ մի փոփոխություն էլ չկա»»,- հայտարարել է կինոռեժիսորը:

Փաստորեն, Հայաստանում ցինիզմի և անպատժելիության մթնոլորտը հասել են այն մակարդակին, որ անտեսվում են անգամ ՀՀ Նախագահի հանձնարարականները: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է ադրբեջանական քարոզչամենային դիմակայելուն ուղղված` ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է: Կինեմատոգրաֆը աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով «ջրվում են», այն էլ ցինիկաբար, հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում: Հենց դա՛ է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին:


Աղբյուր`http://ankakh.com/2011/08/137303/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գագիկ Աթասյան, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0