Հինգշաբթի, 25.04.2024, 05:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Գանձասարի պարսպի սալիկապատված մասը պետք է քանդվի
19:05
Գանձասարի պարսպի սալիկապատված մասը պետք է քանդվի
Գանձասար
Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Հայկական Ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանն ու ասոցիացիայի անդամ, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն այսօր խոսել են Գանձասարի երեսպատման աշխատանքների շուրջ և ներկայացրել 1989թ. իրենց կատարած հետազոտական աշխատանքը:

Նրանք, մասնավորապես պատմել են, որ 1989թ. իրենք 5 ճարտարապետներով գնացել են Գանձասար` վանքի ուսումնասիրություններ իրականացնելու, մեկ ամիս մնացել են այնտեղ ու կատարել բոլոր չափագրումները: Ընդ որում, ամբողջ վանական համալիրի, այսինքն` պարիսպներն ու հարակից բոլոր շինությունները ներառյալ:   

Նախագիծը կազմվել է ու պահվում է Ազգային արխիվում, այն հանձնվել է նաև ՀՀ և ԼՂՀ պետական մարմիններին: Դրանցից այսօր կարող են օգտվել բոլորը: Անգամ նախագծի հեղինակը` Ստեփան Նալբանդյանը, վճարում է դրանից օգտվելու համար:
«Նախագիծն արել ենք 1989թ. և դրա համար շատ լավ վճարվել ենք սովետական միության օրոք ու մենք նախագծի համար նորից վճարման ոչ մի ակնկալիք չէինք կարող ունենալ: Ճարտարապետների շահամոլության վերաբերյալ հայտարաությունն անհեթեթություն է»,- նշել է Գագիկ Սողոմոնյանը:

Նա` նման աշխատանքներ իրականացնել ցանկացող յուրաքանչյուր բարեգործի, խորհուրդ է տվել դիմել ճարտարապետներին. «Մենք լսում ենք 1,5 մլն դոլարի մասին: Մեր նախագծով այդ աշխատանքները շատ ավելի էժան կլինեին և մեր միջամտությունը կբերեր միջոցների տնտեսման»:

Նա ընդգծել է, որ իրենք որևէ մեկին չեն դիմել ֆինանսավորման ու վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար և իրենց էլ  ոչ ոք չի դիմել:
Ճարտարապետների խոսքերով` հիմնական դժգոհութունը կայանում է նրանում, որ աշխատանքներն իրականցվում էին անօրինական, քանի որ համապատասխան կառույցի կողմից թույլտվություն չի ստացվել:

«Հիմա 2-րդ փուլն է, սպասում ենք, թե երբ պետք է քանդվի, քանդվելուց հետ նոր կհասկանանք, որ հաղթել ենք»,- ընդգծել են ճարտարապետներն ու հավելել, որ Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է քանդվի հնարավորինս խնամքով և համբերատարությամբ։  Ծայրահեղ տարբերակը, ճարտարապետների հավաստմամբ, քանդում-վերաշարումն է:


Աղբյուր`http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=3277&lang=am

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 721 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0