Հինգշաբթի, 25.04.2024, 14:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Գանձասարը միասնական համալիր է
16:16
Գանձասարը միասնական համալիր է
Գանձասար
Ի պատասխան հայկական զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հարցումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հայտնում է, որ համաձայն գիտական ուումնասիրությունների, Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպները կառուցվել են մյուս շինությունների հետ միաժամանակ` 13-րդ դարում: Չի բացառվում 17-րդ դարում դրանք վերանորոգման ենթարկելու իրողությունը: Շրջապարիսպների մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև հետագայում` սկսած 19-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջը` պաշտպանելով հուշարձանի պատմականորեն ձևավորված նախնական տեսքը:

Գանձասարի վանքի բոլոր կառույցները կազմում են միասնական համալիր և տարանջատելի չեն: Վանքի այս կամ այն հատվածները որպես նորագույն ժամանակաշրջանի և պատմական արժեք չունեցող կառույցներ ներկայացնելու որոշ զանգվածային լրատվության միջոցների փորձերը տարօրինակ են, անհիմն և վնասակար: Պատմական փաստերի և նախնյաց ճարտարապետության խեղաթյուրումները, անկախ նպատակից, անընդունելի են:

 
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26190.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 672 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0