Շաբաթ, 20.04.2024, 00:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Գարեգին Բ-ն ցավակցել է Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ
21:48
Գարեգին Բ-ն ցավակցել է Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ
Վահագն Ստամբոլցյան
Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռից, նրա ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի արժանավոր եւ տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին:

Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին եւ երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի նպաստ է բերել ազգային եւ հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, ինչպես նաեւ երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մատուցել երաժշտասեր հասարակությանը` իր ունկնդիրների հոգում զորացնելով սերը եւ նվիրումը հանդեպ հոգեւոր, սրբազան արժեքները:

Մեծ էր նաեւ լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի մանկավարժական վաստակը, ով երկար տարիներ անսպառելի կորովով ու նվիրումով դասավանդում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում իր իսկ ջանքերով հիմնված երգեհոնի դասարանում` ծառայելով երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործին: Մխիթարությամբ ենք հիշում, որ բարձր գնահատելով բարեհիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաստակը հայ երաժշտության եւ արվեստի անդաստանում` Հայրապետական Կոնդակով նվիրյալ հայորդուն շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենողորմ Տերը, որ Իր անսահման ողորմությամբ ու գթությամբ երկնային լուսե բարձունքներում հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն»:


Աղբյուր`http://news.am/arm/news/67269.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 664 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0