Ուրբաթ, 19.04.2024, 21:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է
16:52
Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է
Գարիկ Մարտիրոսյան
Հայտնի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վարողների հավանական թեկնածուներից մեկն է:

Այդ մասին լրագրողներին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Գասպարյանը նաև հավելեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցների քանակը, տեխնիկական հարցերը, բեմը, համերգային մասը և նման այլ կազմակերպչական հարցերը առայժմ նախապատրաստական փուլում են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի մասնակցությանը մրցույթում, Գասպարյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը:

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում սպասվում է մոտ 500 պատվիրակության անդամներ:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոններով պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:


Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/37960/%D4%B3%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF_%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8_%D5%84%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC_2011%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81_%D5%A7.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 782 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գարիկ Մարտիրոսյան, Մանկական Եվրատեսիլ 2011 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0