Շաբաթ, 27.04.2024, 05:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » Գայանե Խաչատուրյան
12:49
Գայանե Խաչատուրյան
Գայանե Խաչատուրյան
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի դահլիճում օրերս հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես էր` կազմակերպված Վրաստանի հայերի ազգային կոնգրեսի կողմից:

Դահլիճը, կարծես, լիովին ներկայացնում էր նկարչուհու աշխարհը, քանի որ Գայանեի հեղինակային 15 կտավի հետ մեկտեղ ներկայացված էին հայ ինը լուսանկարչի կողմից արված աշխատանքները, որոնցում հենց Գայանեն էր պատկերված: Խորհրդավոր, մտածկոտ, տխուր, ժպտացող նկարչուհին "նայում էր” այցելուներին լուսանկարներից ու ցուցադրում իր բնավորությունն ու կերպարը: Այս նույն լուսանկարները ցուցադրվել են նաեւ 2010 թվականի նոյեմբերին Թբիլիսիում:

Գայանե խաչատուրյանը 700 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքի հեղինակ է: Նա ծնվել է Թբիլիսիում ու հենց այնտեղ էլ անցկացրել ողջ կյանքը: Նրա աշխատանքներով հիանում ու ոգեշնչվում էին Մարտիրոս Սարյանը, Բելլա Ախմադուլինան, Տոնինո Գուերան, Անդրեյ Տարկովսկին, Վլադիմիր Սպիվակովը, Մայա Պլեսեցկայան: Մեծն արվեստագետ Սերգեյ Փարաջանովը եւ Գայանեն ընկերներ էին: Փարաջանովը, խոսելով Գայանեի մասին, անվանել է նրան 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաիմաստալից նկարչուհին: Ի դեպ, նրանց համատեղ լուսանկարը եւս ներկայացված էր ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ կտավներ Ներսես Մելիքյանի եւ Օշին Եղիազարյանցի մասնավոր հավաքածուներից: Գայանե Խաչատուրյանի աշխատանքները պահպանվում են Իտալիայում, Հոլանդիայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Հայաստանում գտնվող թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:

Նկարչուհին բազմիցս նշել է, որ ստեղծագործելու միակ միջավայրը իր համար Թբիլիսին էր: Մի առիթով նա գրել է. "Ես` Գայանե Խաչատուրյանս ծնվել եմ քաղաք Թբիլիսիում: Երբ ինձ մոտ եկավ գիտակցությունը, ես առաջին անգամ տեսա ինձ հայելու մեջ` խոշոր աչքերով եւ սեւ մազափնջով … Եվ մինչ օրս ես ինձ զգում եմ մեծ, լայն գլխարկով թզուկ: Ես հանում եմ գլխարկս ամեն անգամ, երբ քայլում եմ քաղաքում, Քռի ափով, երբ մոտենում եմ Թբիլիսիի շարժվող լեռներին եւ խոնարհվում եմ նրա տաճարների առջեւ: Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է, գեղանկարչության թատրոն: Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից: Դա իմ մաշկն է, իմ կմախքը: Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի…”:

Նկարչուհին վախճանվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում 2009 թվականի մայիսի 1–ին 66 տարեկան հասակում եւ հանգչում է  Թբիլիսիի Խոջիվանքի` հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում:


Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A5-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 704 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0