Ուրբաթ, 29.03.2024, 04:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Gazeta.ru-ն անհաջող է համարում System of a Down-ի մոսկովյան համերգը` ի հակառակ երկրպագուների ուրախության
14:43
Gazeta.ru-ն անհաջող է համարում System of a Down-ի մոսկովյան համերգը` ի հակառակ երկրպագուների ուրախության
System of a DownGazeta.ru ռուսական կայքը անհաջող է համարել հայ-ամերիկյան System of a Down խմբի Մոսկվայում հունիսի 21-ին կայացած համերգը: Ըստ հոդվածի հեղինակ Յարոսլավ Զաբալուևի, համերգը ստիպել է հանդիսատեսին մտածել սեփական ականջների մասին: Նա նաև գտնում է, որ խումբը չունի գաղափարախոսական մաս, իսկ երաժշտական բարդ խաղերը արդեն հնացած են: Զաբալուևը խմբի մեղեդին հայկական հարսանեկան մթնոլորտի և երաժիշտ Ֆրենկ Զապպայի ստեղծագործությունների միախառնում է համարում, որը, ըստ նրա, հնացած է:
Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է այդքան բարձր և արագ արտասանել բառերը, Թանկյանը չեր երգում բառերի վերջավորությունները, իսկ երաժիշտները չէին կարողանում պահել ռիթմը:
Կայքում հոդվածի տակ գրած մեկնաբանությունները, սակայն այլ բան են ասում: Համարյա բոլոր մեկնաբանողները համատարած բողոքել են հոդվածի դեմ, հավաստիացնելով, որ համերգը հիանալի է անցել:
Հունիսի 21-ին մոսկովյան «Օլիմպիյսկի» համերգասրահում կայացած խմբի եվրոպական շրջագայության ավարտն էր: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերամիավորման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խմբի նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73051/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 654 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0