Ուրբաթ, 29.03.2024, 13:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Գեղագետներն ուշադրության պակաս ունեն
00:01
Գեղագետներն ուշադրության պակաս ունեն
Լևոն Իգիթյան
40 տարի առաջ էր, երբ ստեղծվեց աշխարհի առաջին մանկական պատկերասրահը, որը տարիներ հետո ընդարձակվեց և դարձավ Գեղագիտության ազգային կենտրոն: 

«Մեր մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանը շատ էր սիրում մակարոն ուտել, և այդ օրն իմ եղբոր կինը`Ժաննա Աղամիրյանը հենց մակարոն էր սարքել ու ասաց ինձ, որ Մինասին հետներս բերենք: Երբ եկանք տուն, տեսնենք`եղբորս փոքր տղան` Ռուբենը, նկարներ է նկարել և փակցրել տան պատերին, անակնկալ էր արել մեզ: Անսպասելի էր, գեղեցիկ նկարներ էին: Մինասը նայեց ու եղբորս ասեց, որ շատ լուրջ աշխատանքներ են: Եղբայրս`Հենրիկ Իգիթյանը, շատ մտախոհ նստած էր, և ես հասկացա, որ նրա մոտ նոր մտքեր են ծնվում, և հաջորդ օրը որոշեց Նկարիչների միությունում մանկական նկարների ցուցահադես բացել, կոչ արեցին բոլոր դպրոցականներին, երեխաներին մասնակցել ցուցահանդեսին: Մի հրաշք էր, տաղանդավոր երեխաներ... և դա պատճառ հանդիսացավ, որ կարճ ժամանակում այն ժամանակվա քաղաքապետի`Հասրաթյանի աջակցությամբ, ստեղծվեց մանկական պատկերասրահ: Հասրաթյանը միայն մի հարց տվեց`աշխարհում ուրիշ տեղ նման բան կա՞, ասեցինք`չէ, ասաց`ուրեմն պիտի անենք»,- Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը պատմեց իր ղեկավարած կենտրոնի ստեղծման պատմությունը:

Ըստ Լ.Իգիթյանի`այսօր Գեղագիտության ազգային կենտրոնն իր առջև մի շատ կարևոր խնդիր է դրել`հայտնաբերել տաղանդավոր երեխաներ: Սակայն, ինչպես նշեց ճարտարապետը, որոնման ճանապարհին իրենք հասկացել են, որ բոլոր հայ երեխաներն էլ տաղանդավոր են, անտաղանդ երեխա Հայաստանում չի ծնվում: «Որևէ երկիր, ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այս բնագավառում մեզ հետ մրցակցել չի կարող, քանի որ մենք տաղանդավոր ենք գենետիկորեն»,- հայտարարեց Լ.Իգիթյանը:

Սակայն, հաշվի առնելով վերոնշյալը` վերջինս ցավով նկատում է, որ մենք`թե հասարակությունը, թե իշխանությունները, մեր մշակութային արժեքները գնահատել չգիտենք: «Եթե մեր ոխերիմ թշնամիները հայերի նման ժառանգություն ունենային, ապա աշխարհը կգրավեին, մենք ունենք, բայց պասիվ ենք և վատ ենք պահում...»,- ասաց Լ.Իգիթյանը`ընդգծելով, որ աշխարհի առաջին մանկական պատկերասրահն այսօր չի ջեռուցվում և խոնավությունը քայքայում է արվեստի գործերը: Նրա խոսքով` եթե Կրթության և գիտության նախարարությունը Գեղագիտության ազգային կենտրոնին 10 տոկոսով ավելի ֆինասավորում հատկացնի, ապա խնդիրները հնարավորինս կլուծվեն:

Լևոն Իգիթյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կենտրոնի ներքո գործող թատրոնի` հյուրախաղերի և փառատոնների մեկնելու ժամանակ: Իսկ թատրոնը, նրա խոսքով, գրավել է ամբողջ աշխարհի սիրտը, եվրոպական բոլոր փառատոնների գլխավոր մրցանակակիրը հենց Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոնն է: «Նրանք աշխարհի չեմպիոններ են, պարզապես այս ոլորտում աշխարհի չեմպիոնատ չկա, այդ պատճառով էլ հասարակությունն ավելի քիչ է հետաքրքրված նրանց հաջողություններով»,- նկատեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը:  

Կենտրոնի ներքո գործող թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը ներկայացրեց վերջին շրջանում թատրոնի հյուրախաղերի մասին`նշելով, որ մայիսին թատրոնը «7-րդ զգացողություն» ներկայացմամբ հանդես է եկել Բոստոնում, այնուհետև նույն ներկայացումը խաղացել են նաև Իտալիայում: Խոսելով կենտրոնի ներկայիս վիճակի մասին`թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ կենտրոնի գրեթե բոլոր ստուդիաներն էլ որակյալ արդյունք են ցուցաբերում, սակայն կենտրոնը հասարակության վերաբերմունքի պակաս ունի:

Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանի խոսքով`կենտրոնի աշխատանքը չի գնահատվում, քանի որ կենտրոնը հսկայական տարածքներ ունի, որոնք չեն օգտագործվում, մինչդեռ դրանք ամբողջությամբ կարելի է օգտագործել և մեծ օգուտ բերել հայրենիքին: Նրա համար կարևորագույն խնդիր է Հայաստանի մարզերի տաղանդավոր երեխաների ներգրավվածությունը արվեստի մեջ, որի ուղղությամբ, ըստ Ս.Բաղդասարյանի, բավարար քայլեր չեն ձեռնարկվում: «Մարզերի մշակութային կյանքը մեռած է: Պետք է երեխաներին թափ տալ, փոխել քարացած մտածելակերպը, ինչը սխալ պատկերացում է տալիս մեր պատմության մասին»,- ասաց Ս.Բաղդասարյանը:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/08/levon-igityan-0807

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 763 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0