Երեքշաբթի, 16.04.2024, 17:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » «Գեներալը» և «Էլ Նինյո Միգել» ժապավենները «Ոսկե ծիրանի» ամենաուշագրավ վավերագրական կինոպատումներն են
18:32
«Գեներալը» և «Էլ Նինյո Միգել» ժապավենները «Ոսկե ծիրանի» ամենաուշագրավ վավերագրական կինոպատումներն են
 Նատալիա Ալմադա
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացված են երկու վավերագրական ֆիլմեր, որոնք, ըստ կազմակերպիչների, ամենաուշագրավներից են: Դրանցից մեկն է Նատալիա Ալմադայի «Գեներալը»: ««Գեներալը» ֆիլմը ստեղծվել է տատիկիս կողմից արված տեսանյութի հիման վրա: Տատիկը հիշում է իր հորը, ով եղել է Մեքսիկայի գնդապետ և հետո էլ նախագահ», -ասաց Ալմադան:

Անցյալն ու ներկան բախվում են այս ֆիլմում, երբ Սանդենսի ԿՓ-ում վավերագրական կինոնկարի լավագույն ամերիկացի ռեժիսոր ճանաչված Նատալյա Ալմադան կյանքի է կոչում այն ձայնագրությունները, որոնք ժառանգել է տատից: Դրանք Ալիսիա Կալյեսի հուշերն են իր հոր` Նատալյայի ապուպապի` գեներալ Պլուտարկո Էլիաս Կալյեսի մասին, մի հեղափոխական գեներալի, որը 1924-ին Մեքսիկայի նախագահը դարձավ: Կալյեսին անվանում էին «բոլշևիկ» և «պարագլուխ»: Այսօր նա մնում է Մեքսիկայի ամենահակասական դեմքերից մեկը` մարմնավորելով երկրի պատմության և՛ իդեալիզմը, և՛ անարդարությունները: «Գեներալը» պատմական դատի բանաստեղծական և կինեմատոգրաֆիկ հետազոտությունն է և անցյալի ստվերներում ապրող ընտանիքի ու երկրի բարդ, ուշագրավ դիմանկարը:

Մյուս վավերագրական ֆիլմը, որը ներկայացված է փառատոնում, դա Նաչո Մարտինի «Էլ Նինյո Միգել» ֆիլմն է:

Այս կինոնկարը բացառիկ և իսկապես ոգեշունչ անհատականության կյանքի մի պահի պատկերումն է: Էլ Նինյո Միգելը կմնա որպես ֆլամենկոյի` բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը: Կենդանի լեգենդը փորձում է ստիպել, որ իր հին ու շարքից դուրս եկած կիթառը երգի: Մուրճի պես ուժեղ բութ մատով Էլ Նինյո Միգելը դեռ ի զորու է հուզել` սրտի զգացած ակորդները նվագելով: «Միգելն երկար տարիներ ճանաչում եմ: Ես ավելի շատ ուզում էի նկարահանել ֆիլմ մի մարդու մասին, ով ծայրահեղ վատ է ապրում: Ես ուզում էի ցույց տալ մի գնչու ընտանիքի մասին, որը քոչվոր չէ», ասաց ռեժիսորը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74437/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նատալիա Ալմադա, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0