Հինգշաբթի, 28.03.2024, 20:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Գերմանիայում կմեկնարկի «Կոմիտաս» փառատոնը
17:44
Գերմանիայում կմեկնարկի «Կոմիտաս» փառատոնը
Կոմիտաս
Օգոստոսի 5-7-ը Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրոյցել դղյակում կկազմակերպվի  հայ մեծանուն երաժիշտ, երգահան Կոմիտասի անվան գիտաերաժշտական միջազգային փառատոն:

Փառատոնի կազմակերպիչն ու նախաձեռնողը դղյակի սեփականատերերից գործարար Վահրամ Եկավյանն է: Նրանց գլխավոր  նպատակն է կոմիտասյան և հայ դասական ու ժամանակակից երաժշտության միջոցով եվրոպական և հատկապես գերմանական երաժշտասեր հասարակությանը ներկայացնել հայ երաժշտաարվեստի գանձերը, որոնք հարյուրամյակների քննությունը բռնելով` այսօր էլ չեն կորցրել հետաքրքրությունն իրենց հանդեպ: Իսկ Կոմիտասը ոչ միայն իր թողած ժառանգությամբ, այլև Բեռլինում ուսանած լինելու հանգամանքով մշակութային երկխոսության ամենաուժեղ կապը կստեղծի: Կոմիտասի անունը հայտնի է գերմանական երաժշտական որոշակի շրջանակների, հայ մեծ երգահանի ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ հնչում են Գերմանիայի տարբեր համերգասրահներում, իսկ ինքնատիպ այս փառատոնը կնպաստի այն բանին, որ Կոմիտասի ստեղծագործության հանդեպ կձևավորվի խորքային վերաբերմունք:

Փառատոնին այս տարի հրավիրվել են հանրահայտ երաժիշտներ, որոնք կգնահատեն երիտասարդ ստեղծագործողների կատարումները: Մասնակիցները տարբեր երաժշտական գործիքներով պետք է կատարեն մեկական գործ Կոմիտասից, մեկական գործ որևէ ժամանակակից հայ կոմպոզիտորից և մեկական գործ էլ համաշխարհային դասականներից: Փառատոնի մրցանակային հիմնադրամը 20 հազար եվրո է:

Պրոյցել դղյակը գտնվում է Բեռլինից ոչ շատ հեռու՝  համանուն փոքրիկ գյուղում, իսկ հարակից տարածքը  123 հեկտար է: Գեղատեսիլ բնության մեջ կկառուցվի բեմահարթակ, եւ մի քանի օր շարունակ ելույթ կունենան ամենատարբեր երաժշտական խմբեր ու անհատ երաժիշտ կատարողներ: Միայն Հայաստանից փառատոնին կմասնակցեն հարյուր քսան հոգի, այդ թվում՝ հայտնի դաշնակահար Մարինե Աբրահամյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: Վերջիններս  կլինեն նաև գնահատող հանձնախմբի կազմում:

Փառատոնի կազմակերպիչները մտադիր են այն դարձնել ամենամյա, ինչը հնարավորություն կտա Գերմանիայում և Եվրոպայում ճանաչելի դարձնել հայկական երգարվեստը: Պրոյցել դղյակի արդեն վերանորոգված դահլիճը նույնպես հետագայում կտրամադրվի տաղանդավոր երաժիշտներին: Փառատոնի օրերին դղյակի երկրորդ հարկում կբացվի եվրոպահայ և օտար նկարիչների ցուցահանդես: Փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին:


Աղբյուր`http://hayernaysor.am/1311844792

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 811 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կոմիտաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0