Շաբաթ, 20.04.2024, 03:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Ղարաբաղն առաջին անգամ կընդունի ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնի հանրապետական փուլը
19:12
Ղարաբաղն առաջին անգամ կընդունի ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնի հանրապետական փուլը
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի հանրապետական փուլն առաջին անգամ կանցնի ԼՂՀ-ում հուլիսի 18-22-ը, տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

«ԼՂՀ-ում ԱՐՄՄՈՆՈ միջազգային փառատոնի անցկացումը կնպաստի հայկական մշակույթի, մասնավորապես՝ թատերական կյանքի ապակենտրոնացմանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մխիթարյանը:

Նրա խոսքերով՝ այսօր Վանաձորի Վարդան Աճեմյանի անվան թատրոնից բացի Հայաստանի մարզերում ոչ մի թատրոն նորմալ չի գործում: «Էլ ինչ կարելի է ասել Ղարաբաղի մասին: Մեր հիմնական նպատակն է գոնե դնել Ղարաբաղի թատերական կյանքի վերածննդի հիմքը», - ընդգծեց նա:

ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների փառատոնի հանրապետական փուլը նվիրված կլինի ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին և կանցնի ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունների և ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

«Հինգ օրվա ընթացքում ղարաբաղցիները հնարավորություն կունենան դիտել 18 բեմադրություն, իսկ փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը», - ասաց Մխիթարյանը:

Նրա խոսքերով՝ բեմադրություններից ստացված հասույթն, իհարկե, սիմվոլիկ է լինելու: «Մենք իրատես եք, հսկայական միջոցների հույս չունենք, սակայն հուսով ենք ներգրավել մարդկանց, գործարարների, բարերարների ուշադրությունը Ղարաբաղում թատրոնի խնդիրներին», - ընդգծեց նա:

Մխիթարյանն ավելացրեց, որ փառատոնի ղեկավարությունը հաջորդ տարի կփորձի Ղարաբաղում կազմակերպել երկու փուլերը՝ միջազգայինն ու հանրապետականը:

Նա տեղեկացրեց, որ Ղարաբաղում փառատոնի ծրագրում կներառվեն հետևյալ ներկայացումները՝ Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության», Հովհաննես Հովհաննիսյանի «Շեյլոկ», Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք», Գենադի Առուշանյանի «Ես տեսնում եմ ձեզ»,  Գրետա Մեջլումյանի «Ծառերը», Զարուհի Խաչատրյանի «Վերադառնում եմ, մոռացեք», Արթուր Կարապետյանի «Յագո» և Արմեն Սանթրոսյանի «Լիր» ներկայացումները:

ԱՐՄՄՈՆՈ փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի և ՀՀ թատերական գործիչների միության աջակցությամբ:

ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003 թ.-ի սեպտեմբերին:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110715/42491859.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 635 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0