Երեքշաբթի, 23.04.2024, 12:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Գիտահետազոտական ուսումնասիրություններ` Համշենում և Դերսիմում
15:18
Գիտահետազոտական ուսումնասիրություններ` Համշենում և Դերսիմում
Գիտահետազոտական ուսումնասիրություններ` Համշենում և Դերսիմում
«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները ( «Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Քարտաշյան) գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին (հուլիսի 24), ինչպես նաև Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին՝  ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ  (հուլիսի 29) և Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:

Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:

Արշավախմբի կողմից կատարած դաշտային հետազոտությունների ընթացքում

- Ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները,

- Տեսագրվել  են ավանդական երգերն ու պարերը,

- Տեսագրվել և/կամ գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք և օրհնանք, աղոթք և այլն) մի շարք նմուշներ,

- Տեսագրվել և/կամ գրի են առնվել էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ:

Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության (www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3642/

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 931 | Ավելացրեց: admin | Տեգեր: համշեն, Դերսիմ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0