Հինգշաբթի, 25.04.2024, 15:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » «Գիտե՞ք` սա Հայաստանն է». Քրդերը զարմացրել են հուշարձանագետին
19:24
«Գիտե՞ք` սա Հայաստանն է». Քրդերը զարմացրել են հուշարձանագետին
Սամվել Կարապետյան
Իրանի հայկական գավառներում ուսումնասիրությունների մեկնած հուշարձանագետ Սամվել Կարապետյանին առավել, քան հուշարձանները, զարմացրել էր տեղաբնակների վարմունքը:

5-րդ դարից ի վեր հայկական պետականություն չունենալով հանդերձ` հայկական գավառներում հայերի և Հայաստանի մասին հիշողությունները շատ վառ են: Բազմաթիվ նմանատիպ դեպքերից հուշարձանագետը պատմեց Ուրմիա լճի ափին գտնվող Ղարաբաղ անունով մի գյուղում պատահած դեպքի մասին: Այդտեղ գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվել է Իրանի պետության հովանավորությամբ, իսկ բանալին գտնվում է մի ազերու մոտ. «Հասանք, դուռը բացեց և, երբ իմացավ, որ խմբում իրանցիներ և հայեր կան, անմիջապես ասաց` հնում Հայաստանը մինչև էստեղ էր ձգվում, իմանո՞ւմ եք»:

Հուշարձանագետի խոսքերով` նման դեպքի ականատես են եղել նաև Խոյ գավառի «Կարմիր բերդ» կոչվող գյուղում: Մի քուրդ հովվի, երբ հարցրել են այդտեղ եկեղեցիներ լինել-չլինելու մասին, պատասխանել է. «Պապերիցս լսել եմ, որ եկեղեցի եղել է, բայց անհետացել է»,- ասել է նա ու ավելացրել. «Գիտե՞ք, սա Հայաստանն է»:
 
«Արևմտյան Հայաստանում մեր տեսախցիկը միշտ միացված է լինում, որովհետև հենց իմանում են, որ հայ ես, անմիջապես թշնամաբար կամ թեկուզ բարեկամաբար ինչ-որ բաներ են պատմում: Այստեղ չմտածեցինք, որ դրա կարիք կլինի: Եվ այդ պահին նույնպես միացված չէր: Մինչ փորձում էինք միացնել, նորից, կարծես դիտավորյալ կրկնեց` դուք հո իմանո՞ւմ եք, որ սա Հայաստանն է»,- պատմեց հուշարձանագետը:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/25/samvel-karapetyan2/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 888 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Իրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0