Երեքշաբթի, 16.04.2024, 10:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » “Գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ”
13:52
“Գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ”
 Դամիան Հովհաննիսյան
ՁԻԱՀ-ի խնդրին անդրադարձող ցուցահանդես-մրցույթն ամփոփվեց

Հուլիսի 20-ին "Մոսկվա” կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի ունեցավ "ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ” խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթի եզրափակիչ ցուցադրությունն ու մրցանակաբաշխությունը:

«Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերության կազմակերպած ցուցահանդես-մրցույթի  նպատակն է տեղեկացնել ՄԻԱՎ վարակի խնդրի մասին եւ կանխարգելել այն:

11 լուսանկարչի ` ցուցահանդեսին  ներկայացված 40 աշխատանքներն էլ  ՁԻԱՀ-ի խնդրին վերաբերող թեմատիկայով են: Լուսանկարիչներից ոմանք լուսանկարներն արել են հատուկ ցուցահանդեսի համար:

Ժյուրիի անդամներ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանը, ում աշխատանքների ոչ մրցութային ցուցադրությունն էլ եղավ, կինոռեժիսոր Գրիգոր Ստեփանյանը,  Կարմիր Խաչի երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը եւ ընկերության աշխատակից Հռիփսիմե Սարուխանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Ժանետա Պետրոսյանը ցուցահանդեսին ներկայացված 40 լուսանկարն ընտրել են  մոտ 700-ից:

Գրիգոր Իշխանյան, Սուրեն Մանվելյան, Մանե Թանանյան, Անաստասիա Դանիելյան, Ծաղիկ Գեւորգյան, Հասմիկ Վարդանյան, Սոֆիա Դանիելյան, Delusional Insanity, Ինգա Ավանեսովա, Մարիամ Հակոբյան, Արտաշես Մարտիրոսյան. ահա բոլոր այն լուսանկարիչները, որոնցից երեքը հաղթող ճանաչվեցին եւ մրցանակների արժանացան:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները հավաստագրեր ստացան, իսկ հաղթողներ ճանաչվեցին Անաստասիա Դանիելյանը, Գրիգոր Իշխանյանը եւ Արտաշես Մարտիրոսյանը:
Ի դեպ, հաղթող լուսանկարներն ընտրեցին հենց ցուցահանդեսի այցելուները:

Միջոցառման ընթացքում կինոթատրոնի միջանցքներում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ եւ պահպանակներ բաժանվեցին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B4-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%B8%D5%A3-%D5%A5%D5%B4-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4%E2%80%9D/


Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 922 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Tape   (29.07.2013 20:39) [Նյութ]
Way to go on this essya, helped a ton.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0