Հինգշաբթի, 18.04.2024, 22:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Գոհաբանական աղոթք «Արմենիա» առագաստանավի համար
15:53
Գոհաբանական աղոթք «Արմենիա» առագաստանավի համար
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան
«Արմենիա» առագաստանավն իր առաջին շուրջերկրյա նավարկության վերջին փուլում հանգրվանել է Շրի Լանկայի Գոլլ քաղաքի նավահանգստում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 115 կմ հեռավորության վրա` կղզու հարավ-արևմտյան մասում: Այն իր շուրջերկրյա նավարկությունն սկսել էր 2009 թվականին` անցնելով սփյուռքի ճամփաներով:

Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, 2011 թվականի հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրի-արք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հրավերով Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո է մեկնել հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը` գոհաբանական աղոթք վերառաքելու Բարձրյալին` «Արմենիա» առագաստանավի խաղաղ նավարկության և անձնակազմին օրհնելու համար:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը:

Գոհաբանական աղոթքից հետո Հայր Խորենն իր խոսքում փառք և գոհություն է առաքել Երկնավորին, որ «Արմենիան» խաղաղ և ապահով իրականացրեց իր առաքելությունը և բարեհաջող կառանեց Շրի Լանկայում: Հնդկահայոց հոգևոր հովվության անունից ողջունել և գնահատանքի խոսք է ասել անձնակազմին` մաղթելով առագաստանավին անվտանգ նավարկություն դեպի Ալեքսանդրիա, Եգիպտոս:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/19/armenia/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 900 | Ավելացրեց: admin | Տեգեր: Զորի Բալայան, Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0