Հինգշաբթի, 28.03.2024, 15:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Գոհար Գասպարյան. Հայաստանը երբեք հաշվի չի առել՝ Ադբեջանն ի՞նչ կարծիք ունի «Եվրատեսիլի» մեր երգերի մասին
22:43
Գոհար Գասպարյան. Հայաստանը երբեք հաշվի չի առել՝ Ադբեջանն ի՞նչ կարծիք ունի «Եվրատեսիլի» մեր երգերի մասին
Եվրատեսիլ
«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պավիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «չարչրկված եւ մոդայից դուրս եկած» է համարում ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, համաձայն որոնց, եթե Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի ներկայացրած երգը թեկուզեւ աննշան ադրբեջանական մոտիվներ պարունակի, Բաքուն պաշտոնապես բողոք կներկայացնի մրցույթի կազմկոմիտեին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ Գոհար Գասպարյանը։

«Նման հայտարարություններ ամեն տարի էլ լինում են, սովորական բան է: Իմունիտետ ունենք նման բովանդակությամբ տեքստերի նկատմամբ։ Ավելին, դրանք արդեն հոգնեցրել են եւ այլեւս նորաձեւ չեն»,- նկատեց նա։

Հարցին, թե կարո՞ղ են ադրբեջանական կողմի նմանօրինակ հայտարարությունները պատճառ հանդիսանալ, որպեսզի Հայաստանը խուսափի մրցույթին արեւելյան մոտիվներով երգ ներկայացնելուց՝ դրանով իսկ իրեն ապահովագրելով ավելորդ գլխացավանքից, Գոհար Գասպարյանն ասաց. «Իհարկե,ոչ։ Կլինի այն, ինչ կլինի, եւ միշտ էլ այդպես է եղել։ Մենք երբեք հաշվի չենք առել՝ նրանք ինչ կարծիք ունեն մեր երգերի մասին»։

Նշենք, որ ադրբեջանական vesti.az գործակալությանը տված հարցազրույցում «Եվրատեսիլ» երգի մրցույթի ադրբեջանական պատվիրակության անդամ Լեյլա Գուլիեւան հայտարարել է, որ եթե մրցույթին մասնակցող հայ կատարողի երգում ադրբեջանցի կոմպոզիտորների մոտիվներ լինեն, իրենք պաշտոնապես կբողոքեն մրցույթի կազմկոմիտեին եւ կհետաքննեն այդ փաստը։

Հիշեցնենք նաեւ, որ հայկական կողմը դեռեւս չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2012» մրցույթին, թե ոչ։


Աղբյուր`http://news.am/arm/news/71345.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 632 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գոհար Գասպարյան, Եվրատեսիլ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0